ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 25/10/18
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հոկտեմբերի 25-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.49 դրամով և կազմել 485.16 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.17 դրամով և կազմել 553.47 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 7.39 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.49 դրամով և կազմել 625.95 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 64.76 դրամով և կազմել 19194.43 դրամ: Արծաթի գինն աճել է 0.70 դրամով և կազմել 230 դրամ: Պլատինի գինը նվազել է 49.30 դրամով և կազմել 12899.76 դրամ: