Շտկվել են Հաղարծին-Հովք ճանապարհահատվածի նորոգման ընթացքում արձանագրված շեղումները
Դիլիջան-Իջևան միջպետական նշանակության (Մ-4) ավտոճանապարհի Հաղարծին-Հովք 7,4 կմ հատվածի նորոգման աշխատանքների ընթացքում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից արձանագրվել են շեղումներ։ Այդ մասին ահազանգել են նաև համայնքի բնակիչները։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության լրատվական ծառայությունից։
Վերականգնվող ճանապարհահատվածի մոտ 1700 քմ ասֆալտապատումը չի համապատասխանել սահմանված որակական չափանիշներին։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նորոգման աշխատանքներն իրականացնող ընկերությունը պարտավորվել է շտկել թերությունները։ Արդյունքում շինարարները նոր, 5սմ հաստությամբ ասֆալտապատում են կատարել, պարտավորվել, որ ճանապարհի նորոգման հետագա ընթացքում այլևս նման խնդիրներ չեն լինի։