
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՆԱՎԹԻ ԳՆԵՐԸ ԶԳԱԼԻՈՐԵՆ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 04/05/09
Երեկ` հունիսի 3-ին, և այսօր գիշեր ICE և NYMEX բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով նավթի գները զգալիորեն կրճատվել են: Լոնդոնի ICE (InterContinental Exchange Futures) բորսայում հուլիս ամսվա ֆյուչերսների գինը Brent տեսակի նավթի մեկ բարելի դիմաց կրճատվել է 2,29 դոլարով կամ 3,35%-ով և կազմել 65,88 դոլար, իսկ Նյու-Յորքի NYMEX (New York Mercantile Exchange) բորսայում հուլիս ամսվա ֆյուչերսների գինը WTI տեսակի նավթի մեկ բարելի դիմաց կրճատվել է 2,43 դոլարով կամ 3,54%-ով և կազմել 66,12 դոլար: