2017 թվականի խոշորագույն արտահանող երկրները. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
Որ երկրներն են աշխարհի խոշորագույն արտահանողները։
Կարևոր են ինչպես արտահանումները, այնպես էլ ներմուծումները, բայց այժմ կենտրոնանանք աշխարհի խոշորագույն արտահանողների վրա։ Յուրաքանչյուր երկիր վերագնահատվել է Առևտրի համաշխարհային կազմակերպության կողմից՝ հիմնվելով 2017 թ․ տվյալների վրա։ Ցանկում բացակայում են 20 մլրդից պակաս արտահանում ունեցող երկրները։
Ահա այն տասը երկրները, որոնք ամենաշատ արտահանումներն են ունեցել 2017 թվականին։
1․ Չինաստան, 2,263 մլրդ դոլար
2. ԱՄՆ, 1,547 մլրդ դոլար
3. Գերմանիա, 1,448 մլրդ դոլար
4․ Ճապոնիա, 698 մլրդ դոլար
5․ Նիդեռլանդներ, 652 մլրդ դոլար
6․ Հարավային Կորեա, 574 մլրդ դոլար
7. Հոնկ Կոնգ, 550 մլրդ դոլար
8․ Ֆրանսիա, 535 մլրդ դոլար
9․ Իտալիա, 506 մլրդ դոլար
10․ Մեծ Բրիտանիա, 445 մլրդ դոլար
Չինաստանն առաջատար է տարեկան 2.26 տրիլիոն դոլարի արտահանմամբ, սակայն պետք է հիշել, որ այս երկիրն ունի 1.4 մլրդ բնակչություն։
Գերմանիան, որը մեքենաների մեծաքանակ արտահանում է իրականացնում, ամեն տարի արտահանում է 1.45 տրիլիոն դոլարի ապրանք՝ չնայած 83 մլն բնակչությանը։ Սա ապշեցուցիչ է, քանի որ արտահանումից յուրաքանչյուր շնչի բաժին է ընկնում 18,000 դոլար։
ԱՄՆ-ն աշխարհի երկրորդ խոշոր արտահանողն է, սակայն արտահանումից մեկ շնչին բաժին ընկնող թիվը մի քանի անգամ զիջում է Գերմանիային։ԱՄՆ-ն 2017 թ․ արտահանել է 1.55 տրիլիոն ապրանք։ Արտահանումից մեկ շնչին բաժին է ընկնում 4.800 դոլար։
Ինչ կայանում է Հայաստանին, ապա 2017թ.-ին արտահանման ծավալը կազմել է 2.24 մլրդ դոլար։