Բիզնես

USD BUY - 390.00+1.00 USD SELL - 392.00+0.00
EUR BUY - 407.00+1.00 EUR SELL - 412.00+1.00
OIL:  BRENT - 73.25-2.28 WTI - 69.16-2.63
COMEX:  GOLD - 2630.50-2.17 SILVER - 30.42-1.49
COMEX:  PLATINUM - 945.00-1.62
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 153.76-0.21 EUR/GBP - 1.0486+0.10
FOREX:  EUR/USD - 1.0486+0.10 GBP/USD - 1.2555-0.28
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44736.57+0.99 NASDAQ - 19054.84+0.27
STOCKS US: S&P 500 - 5987.37+0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 38780.14+1.30 TOPIX - 2715.60+0.71
STOCKS CHINA:  HANG SENG - 19150.99-0.41 SSEC - 3263.76-0.10
STOCKS EUR:  FTSE100 - 8291.68+0.36 CAC40 - 7257.47+0.03
STOCKS EUR:  DAX - 19405.20+0.43
25/11/2024  CBA:  USD - 390.14+0.38 GBP - 490.80+2.43
25/11/2024  CBA:  EURO - 409.14+2.74
25/11/2024  CBA:  GOLD - 33803.54+404.47 SILVER - 392.04+2.76
Ռոստելեկոմ. «Շանթ» հեռուստաալիքների փաթեթը կհեռարձակվի ընկերության ցանցով
31/10/2018 13:46
Կիսվել

Ռոստելեկոմ. «Շանթ» հեռուստաալիքների փաթեթը կհեռարձակվի ընկերության ցանցով

Հանդիսանալով հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից և տրամադրելով բաժանորդներին մշտապես թարմացվող ժամանակակից ծառայություններ՝ «Ռոստելեկոմ» ընկերությունը հայաստանյան սպառողների համար եթերը մշտապես համալրում է ամենաբարձր վարկանիշ ունեցող միջազգային և տեղական հեռուստաալիքներով ու բովանդակությամբ։

«Հեռուստաեթերի բովանդակությունը մեզ համար մշտապես եղել է առաջնային, և տարիների ընթացքում շարունակաբար աշխատում ենք այդ ուղղությամբ։ Ժամանակակից, արդիական, դիտարժան, բազմաժանր բովանդակություն բոլոր տարիքային խմբերի բաժանորդների համար՝ սա է կարգախոսը, որով ընտրվում, նորացվում և թարմացվում է հեռուստաալիքների ցանկը։ Մեզ համար շատ կարևոր է, որ յուրաքանչյուր բաժանորդ գտնի իրեն հետաքրքրող բովանդակությունը՝ դա կլինի հաղորդում, ֆիլմ, նորություն, սերիալ, մուլտֆիլմ, թե՝ այլ բովանդակություն»,—նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«Ռոստելեկոմ»-ի և «Շանթ» հեռուստաընկերության միջև ձեռք բերված համաձայնության շնորհիվ նոյեմբերից սկսած «Շանթ» հեռուստաալիքների փաթեթը` Շանթ Պրեմիումը, Շանթ Սերիալը, Շանթ Մյուզիքը և Շանթ Նյուզը, նույնպես կհեռարձակվեն «Ռոստելեկոմ»-ի ցանցով։ Հայաստանյան հեռուստադիտողի կողմից այդքան սիրված «Շանթ» հեռուստաալիքները մշտապես բարձր վարկանիշ են վայելել հեռարձակվող որակյալ նորությունների, հեռուստասերիալների, բազմաբնույթ և բազմաժանր բովանդակության շնորհիվ։

«Շանթ հեռուստաընկերության հետ բազմամյա համագործակցությունը շարունակվում է և մենք ուղղում ենք մեր միջոցները հայաստանայն հեռուստաընկերության զարգացման ուղղությամբ՝ դրանով իսկ նպաստելով հեռուստաալիքի դիտելիության բարձրացմանն ու բովանդակության զարգացմանը։ Որպես զարգացում առաջիկայում կներկայացվեն հատուկ ուղղվածությամբ նոր հեռուստաալիքներ «Շանթ»-ի փաթեթի շրջանակներում։

Համոզված եմ, որ այս զարգացումների և մեր ներդրումների շնորհիվ հայասատանյան հեռուստաեթերը էլ ավելի ակտիվ կզարգանա՝ հանրությանը ներկայացնելով դիտարժան և հետաքրքիր բովանդակություն, ինչպիսին մշտապես եղել են «Շանթ» հեռուստաալիքները»,-նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Հեռահաղորդակցության ոլորտը շարունակական զարգացումներ է ապրում և «Ռոստելեկոմ»-ը  պարբերաբար բարելավում է եթերը՝ համալրելով ոչ միայն տեղական, այլ նաև բարձր վարկանիշ ունեցող միջազգային հեռուստաալիքներով։

Միայն 2018թ. ընթացքում «Ռոստելեկոմ»-ի հեռուստաեթերը արդեն իսկ համալրել են այնպիսի սիրված հեռուստաալիքներ, ինչպիսիք են Spike, Bloomberg, Fast&FunBox HD, FightBox HD, ArmNews 24, M-1 Global, Zee TV, Малыш, Բազմոց, Մուզզոն, Ֆիթնես, Матч! Премьер, НТВ Право, НТВ Сериал, НТВ Стиль, History 2, RTVi, Sony Channel, Sony Sci-Fi, HDL, SONGTV HD Armenia, Շանթ Նյուզ HD, Շանթ Սերիալ HD ալիքները։

 Առավել մանրամասն տեղեկատվություն «Ռոստելեկոմ»-ի կողմից հեռարձակվող հեռուստաալիքների մասին ներկայացված է ընկերության կայքում՝  goo.gl/2w8nRo:

Այսպիսով, «Ռոստելեկոմ»-ի կողմից իրականացվող թարմացումները շարունակվելու են՝ բաժանորդներին ներկայացնելով միայն լավագույնն ու դիտարժանը։

———–

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am) 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս: «Ռոստելեկոմ»-ի ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմ»-ի ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ, ինչպես նաև  վաճառակետեր:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru)  Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+”:

25/11/2024
դրամ
Դոլար (USD)
390.14
+0.38
Եվրո (EUR)
409.14
+2.74
Ռուբլի (RUR)
3.75
-0.04
Լարի (GEL)
142.52
+0.21
33803.54
+404.47
Արծաթ
392.04
+2.76