Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
Կապանի լեռնահարստացման կոմբինատը վաճառվել է 55 մլն դոլարով
31/10/2018 16:56
Կիսվել

Կապանի լեռնահարստացման կոմբինատը վաճառվել է 55 մլն դոլարով

Polymetal International plc ռուսական ընկերությունը համաձայնագիր է ստորագրել Chaarat Gold Holdings Limited (AIM:CGH) ընկերության հետ՝ Կապանի լեռնահարստացման կոմբինատը 55 մլն դոլարով վաճառելու վերաբերյալ:

«Կապանի հանքի վաճառքը ընկերության ակտիվների ծավալների կրճատմանն ուղղված քայլ է, որը հնարավորություն կտա մեզ կենտրոնանալ երկարաժամկետ նախագծերի իրականացման վրա: Մենք կատարում ենք շահավետ գործարք, այն կհանգեցնի ծախսերի կրճատման և պարտքային բեռի թեթևացման: Polymetal-ի անունից շնորհակալություն եմ հայտնում Կապանի թիմին՝ նվիրված աշխատանքի համար և մաղթում ամենայն բարիք»,-հայտարարել է ընկերության գլխավոր գործադիր տնօրենը:

Նշենք, որ Polymetal International ընկերությունը, որը պատկանում է ռուսաստանցի ձեռներեցներ Ալեքսանդր Ներսիսին, Ալեքսանդր Մամուտին և չեխ գործարար Պյոտր Քելներին:

Ընկերության հաղորդագրության մեջ ասվում է, որ գումարը վճարվելու է դրամական միջոցներով գործարքն ավարտին հասցնելուց անմիջապես հետո, իսկ Chaarat Gold ընկերությունը կկարողանա այդ գումարից մինչև 5 միլիոն դոլարը վճարել Chaarat-ի պարտատոմսերով՝ 2021-ին մարելու պայմանով:

Ըստ պայմանագրի՝ գործարքն ավարտին կհասնցի 2019 թվականի առաջին եռամսյակում, ոչ ուշ, քան փետրվարի 15-ը: Նշվում է, որ նշված ժամկետում գործարքն ավարտին չհասցնելու դեպքում Polymetal-ը 10 մլն դոլար կստանա: Ըստ ընկերության, Կապանի ոսկու հանքը է Polymetal International-ի ամենափոքր հանքն է, որը ամենաշատն է ծախսում:

Chaarat Gold օֆշորային ընկերությունն (գրանցված է իտալական Վիրգինյան կղզիներում) օգոստոսին հայտնել էր, որ մտադիր է բազմամետաղ հանք գնել ԱՊՀ-ում 75 մլն դոլարով և գործարքը կարող է ավարտին հասցվել արդեն նոյեմբերի սկզբին:

07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6