Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Գյուղնախարարություն․ տոմատի մածուկի դեֆիցիտ չի սպասվում
01/11/2018 16:54
Կիսվել

Գյուղնախարարություն․ տոմատի մածուկի դեֆիցիտ չի սպասվում

Պարզաբանում «Ժողովուրդ» օրաթերթի «Շուկայում տոմատի մածուկի դեֆիցիտ կլինի. Հայաստանը արտադրողից վերածվել է ներկրողի» հրապարակման վերաբերյալ

ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի օպերատիվ տվյալներով՝ 2018 թվականի հոկտեմբերի 22-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 31189 տոննա լոլիկ, որն ամբողջությամբ ջերմոցային արտադրանք է։ Ջերմոցային արտադրության լոլիկը վերամշակման չի ենթարկվում՝ պայմանավորված բարձր ինքնարժեքով։ Տոմատի մածուկի արտադրության համար մթերվում է բաց գրունտում արտադրված լոլիկը, որի մթերման ծավալը 2018 թվականի հոկտեմբերի 22-ի դրությամբ, ըստ վերամշակող ընկերությունների կողմից ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը տրամադրած օպերատիվ տվյալների, կազմել է շուրջ 17000 տոննա, որի գերակշիռ մասն ուղղվում է տոմատի մածուկի արտադրությանը։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

ՀՀ գյուղատնտեսության նախարարության գնահատականներով՝ հանրապետությունում տոմատի մածուկի դեֆիցիտ չի սպասվում, քանի որ տեղական շուկայում տոմատի մածուկի միջին տարեկան պահանջարկը 2015-2017 թվականներին կազմել է շուրջ 1700 տոննա, իսկ 2018 թվականին մթերված լոլիկից տոմատի մածուկի արտադրության ակնկալվող ծավալները կարող են կազմել ավելի քան 1700 տոննա։

Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2018 թվականի հոկտեմբերի 22-ի դրությամբ ներմուծվել է 311.7 տոննա լոլիկ, որից 20.1 տոննան՝ հունվար և փետրվար ամիսներին, իսկ մնացած քանակությունը՝ սկսած սեպտեմբեր ամսից։ Սեպտեմբեր ամսվա ընթացքում ներմուծված լոլիկի 1կգ-ի միջին մաքսային արժեքը կազմել է 106.1 դրամ։ Համեմատության համար նշենք, որ ընթացիկ տարում տոմատի մածուկի արտադրության համար լոլիկի մթերման գները տատանվել են 40-52 դրամի միջակայքում և դրանից բարձր արժեքով ձեռք բերված լոլիկով արտադրված տոմատի մածուկը շուկայում գնային առումով դառնում է ոչ մրցունակ։ Հետևաբար ներմուծված լոլիկը կարող էր օգտագործվել թարմ իրացման կամ տոմատային այլ պահածոների արտադրության նպատակով։

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01