Բիզնես

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Երևանում տեղի կունենա Chainpoint 18 միջազգային բլոկչեյն համաժողովը
02/11/2018 11:43
Կիսվել

Երևանում տեղի կունենա Chainpoint 18 միջազգային բլոկչեյն համաժողովը

Նոյեմբերի 14-15-ին Երևանում տեղի կունենա Chainpoint 18 միջազգային բլոկչեյն համաժողովը, որն ավելի քան 20 երկրներից կհյուրընկալի 35-ից ավելի խոսնակների և շուրջ 350 մասնակիցների:

Տարածաշրջանում ամենախոշոր այս համաժողովի նպատակն է բլոկչեյնի համաշխարհային համայնքին ներկայացնել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը, բարենպաստ գործարար միջավայրը և զարգացման հնարավորությունները, ինչպես նաև հարթակ ստեղծել արդյունավետ երկխոսությունների համար։

Միջոցառումը կազմակերպում է Nooor բլոկչեյնի հայկական ասոցիացիան:

Երկօրյա ծրագիրը ներառում է պանելային քննարկումներ, բլոկչեյնի նորարար կիրառությունների վերաբերյալ ներկայացումներ և ICO հատված, որի ընթացքում խոստումնալից նոր նախագծերին հնարավորություն կընձեռնվի ներկայացնել իրենց գործունեությունը` նոր ներդրողների ներգրավելու և համագործակցություններ ստեղծելու համար:

Հյուրերի շարքում կլինեն մի շարք պետությունների բլոկչեյնի ասոցիացիաների ղեկավարներ, կիբերանվտագության ոլորտի ճանաչված փորձագետներ, բլոկչեյն տեխնոլոգիայի նորարարներ, միջազգային իրավաբաններ, ներդրողներ ու ներդրումային հաստատություններ, ինչպես նաև հարակից ոլորտների առաջատար ներկայացուցիչներ։

Քննարկվելու են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են բլոկչեյնի զարգացման հեռանկարները տարածաշրջանում և Հայաստանի դերն այդտեղ, թվային ծառայությունները, օրենսդրական կարգավորման մոտեցումները, ներդրումային նոր գործիքները և այլն:

Համաժողովին աջակցում են ոլորտի միջազգային կազմակերպություններ, հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի նշանակալի ներկայացուցիչներ, ներդրումային կառույցներ, համալսարաններ, քառասունից ավելի միջազգային մեդիահարթակներ:

Համաժողովի կազմակերպիչը Բլոկչեյն տեխնոլոգիայի մշակողների և օգտատերերի հայկական ասոցիացիան է, որը կենտրոնանում է չորս ռազմավարական ուղղությունների վրա`

●    տեխնոլոգիական համայնքի ձևավորում,

●    կրթական ծրագրեր իրականացում,

●    կարգավորող քաղաքականության մշակում,

●    աջակցություն գործարարությանը:

Ասոցիացիան աջակցում է բլոկչեյնով հետաքրքրվողներին, փորձագետներին, տեխնոլոգիայի մշակողներին, տարբեր ոլորտների բիզնեսի ներկայացուցիչներին և ստարտափներին` բլոկչեյն տեխնոլոգիայի զարգացման և նրա շնորհիվ նորարարական լուծումներ մշակելու նպատակով:

Միջոցառման շրջանակներում արտերկրից ժամանած հյուրերն ու մասնակիցները կծանոթանան նաև հայկական մշակույթին հատուկ կազմակերպած ծրագրի և հյուրասիրության միջոցով:

Հարցերի դեպքում կարելի է կապվել ag@chainpoint.io էլ. փոստով կամ +37499260577 հեռախոսահամարով:

Համաժողովի հաստատված հյուրերից են`

●    Յուրի Պրիպաչկին, նախագահ, Российская ассоциация криптоиндустии и блокчейна, Ռուսաստան

●    Վոլֆգանգ Ֆենգլեր, ֆինանսների, մրցակցության և նորարարության առաջատար տնտեսագետ, Համաշխարհային Բանկ, Ավստրիա

●    Տիգրան Դավթյան, Ինեկոբանկ, Գործադիր տնօրեն, Հայաստան

●    Միխայիլ Չոբանյան, նախագահ, Ассоциация блокчейна Украины, Ուկրաինա

●    Դենիել Փեյս, հիմնադիր, Greenland Digital Technology Association, Ավստրիա

●    Մոհամեդ Դավաթյար, գլխավոր տնօրեն, Iran Blockchain Labs, Իրան

●    Ստանիսլավ Բասկո, տնօրեն, Ассоциация Технологии Распределенных Реестров, Բելառուս

●    Մակսիմ Չերեշնեվ, միջազգային քարտուղար, International Decentralized Association of Blockchain and Cryptocurrency, Ռուսաստան

●    Ելենա Գուցու, համահիմնադիր, Distributed Technology Association of Moldova, Մոլդովա

●    Վախթանգ Գոգոխիա, համահիմնադիր, Georgian Mining and Hosting Association, Վրաստան

●    Էլինա Սիդորենկո, ՌԴ Պետ. Դումայում բլոկչեյնի և կրիպտոարժույթների աշխատանքային խմբի ղեկավար

●    Ալի Քերմանշահ, խորհրդի անդամ, Iran Blockchain Labs, Իրան

●    Էնդրյու Թորնհիլ, համահիմնադիր, Neo Black Sea Community, Վրաստան

●    Արտեմ Աֆյան, ղեկավար, Justucum Law Firm, Ուկրաինա

●    Ելենա Գուլտյաեվա, փոխնախագահ, իրավաբանական կոմիտեի ղեկավար, RACIB, Ռուսաստան

●    Բենջամին Կիրշբաում, բլոկչեյնի և կրիպտոարժույթների օրենքի բաժնի ղեկավար, Winheller Attorneys at Law, Գերմանիա

●    Ասսետ Կասիմբալինով, ավագ մենեջեր, PWC, Ղազախստան

●    Ռալֆ Լիու, գլխավոր տնօրեն, MuleChain, ԱՄՆ

և այլոք:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75