Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Կոնվերս բանկ․ նոյեմբերի 9-ին Երևանում կկայանա SME Banking Club-ի սեմինարը
05/11/2018 12:12
Կիսվել

Կոնվերս բանկ․ նոյեմբերի 9-ին Երևանում կկայանա SME Banking Club-ի սեմինարը

Նոյեմբերի 9-ին Երևանում կկայանա SME Banking Club-ի հերթական սեմինարը՝ նվիրված ՓՄՁ ոլորտի զարգացման համաշխարհային միտումներին և տնտեսության որոշ ոլորտներում գործող ՓՄՁ վարկավորման հնարավորություններին: Սեմինարը անցկացվում է Կոնվերս բանկի նախաձեռնությամբ և աջակցությամբ:

«SME Banking Club-ը բիզնես-բանկիրների միջազգային մասնագիտական ցանց է, որի նպատակը ՓՄՁ վարկավորում իրականացնող լոկալ, տարածաշրջանային, գլոբալ բանկերի և ֆինանսական կազմակերպությունների մասին տեղեկատվության, ինչպես նաև այդ ոլորտում ֆինանսավորման փորձի փոխանակումն է: SME Banking Club-ը համագործակցում է միջազգային ֆինանսական կազմակերպությունների, ֆինանսական կառույցների՝ այդ թվում առևտրային բանկերի հետ, որոնք, ՓՄՁ-երին ֆինանսական և ոչ ֆինանսական տարաբնույթ ծառայությունների մատուցման միջոցով փորձում են բարձրացնել իրենց ֆինանսական ծառայությունների արժեքը և հասնել որակական նոր բարձունքների»,- ասաց SME Banking Club-ի հիմնադիր, գլխավոր գործադիր տնօրեն Անդրեյ Գիդուլյանը:

2010 թվականից ի վեր SME Banking Club-ը պարբերաբար տարածաշրջանային և միջազգային բանկային միջոցառումներ է իրականացրել Լեհաստանում, Վրաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում և Եգիպտոսում:

«Սա SME Banking Club-ի  հետ Կոնվերս բանկի համագործակցության շրջանակներում առաջին սեմինարն է Հայաստանում, որի նպատակներից է ՓՄՁ ոլորտի զարգացման միտումների մասին համապարփակ տեղեկատվության փոխանցումը մասնակիցներին: Մենք ակնկալում ենք, որ արդյունքում Հայաստանում հարթակ կստեղծվի, որի շրջանակներում արդյունավետ համագործակցությունը հիանալի նախադրյալ կդառնա ՓՄՁ ֆինանսավորման ոլորտի հետագա զարգացման համար»,-ասաց Կոնվերս բանկի կորպորատիվ բիզնեսի դեպարտամենտի տնօրեն Ռոստոմ Բադալյանը:

Երևանյան սեմինարին կմասնակցեն հյուրեր արտերկրից և ՀՀ բանկային համակարգից: Մասնավորապես, որպես բանախոսներ հանդես կգան SME Banking Club-ի հիմնադիր Անդրեյ Գիդուլյանը, ինչպես նաև ոլորտի փորձագետներ Ալեքսեյ Սայապինը, Իվան Երկոն և Միխայիլ Մեդկոն՝ զեկույցներ ներկայացնելով ՓՄՁ  բանկինգի զարգացման միջազգային ամենաարդիական միտումների, ՓՄՁ ագրոսեկտորի վարկավորման, էներգաարդյունավետ և այլընտրանքային էներգետիկայի ֆինանսավորման վերաբերյալ:

Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ ուղարկելով հայտ [email protected] էլեկտրոնային հասցեին կամ SME Banking Club-ի ֆեյսբուքյան էջին: Սեմինարին մասնակցությունն անվճար է:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2