
ԱՅՍ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ 4 ԱՄԻՍՆԵՐԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀՆԱ-Ն ՆՎԱԶԵԼ Է 9.5%-ՈՎ
Ռուսաստանի «Ռոսստատ» պետական վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն ՌԴ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2009թ.-ի առաջին 4 ամիսների ընթացքում անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած կրճատվել է 9.5%-ով: Նշենք, որ 2008թ.-ին սույն ցուցանիշը աճել է 8.7%-ով:
2009թ.-ի առաջին 4 ամիսների ընթացքում անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած Ռուսաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալները կրճատվել են 14.9%-ով, իսկ 2008թ.-ին այս ցուցանիշը աճել էր 6.9%-ով: