ԿԲ․ Հանդիպում «Վերածնունդ» ծրագրի շահառուների հետ
ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել հանդիպում «Վերածնունդ» ծրագրի շահառուների մի խումբ ներկայացուցիչների հետ: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ բանկի մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են ծրագրի վերաբերյալ իրենց դիրքորոշումները: Կենտրոնական բանկն էլ ներկայացրել է հիպոթեքային վարկավորման շուկայում առկա մի քանի ծրագրեր, դրանց գործիքակազմը:
Կենտրոնական բանկի կողմից նշվել է, որ հիշյալ ծրագրի առումով ԿԲ-ն որևէ հանձնառություն չունի և չի ունեցել: Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները և փորձել բարենպաստ լուծումներ գտնել հարցի լուծման համար: