Մայրաքաղաքում ապամոնտաժվում են ապօրինի վահանակներն ու ցուցանակները
Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվում են առանց համապատասխան թույլտվության, օրենսդրության պահանջներին և Երևան քաղաքի արտաքին գովազդի հայեցակարգին չհամապատասխանող գովազդային նյութերը: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․ «Երևան քաղաքում արտաքին գովազդի տեղադրումը (տեղաբաշխումը)իրականացվում է Երևան քաղաքի ավագանու «Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություններ պատվիրակելու և արտաքին գովազդի տեղաբաշխման /տեղադրման/ համայնքային կանոնները հաստատելու մասին 18.11.2009թ. N37-Ն որոշման» և
Երևան քաղաքի արտաքին գովազդի հայեցակարգին համապատասխան:
Նախօրոք, մինչև արտաքին գովազդ տեղադրելը, անհրաժեշտ է ստանալ համապատասխան թույլտվություն»: