Բիզնես

USD BUY - 363.00-0.50 USD SELL - 365.50+0.50
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+1.50
OIL:  BRENT - 93.55+1.92 WTI - 86.50+0.79
COMEX:  GOLD - 4516.30+0.52 SILVER - 68.03+3.50
COMEX:  PLATINUM - 1879.60+3.46
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.04+0.39 EUR/GBP - 1.1692+0.14
FOREX:  EUR/USD - 1.1692+0.14 GBP/USD - 1.3642+0.23
STOCKS RUS:  RTSI - 801.79-0.26
STOCKS US: DOW JONES - 52759.21-1.32 NASDAQ - 26067.17-1.00
STOCKS US: S&P 500 - 7641.16-0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10748.16+0.04 CAC40 - 8453.09-0.57
STOCKS EUR:  DAX - 25983.04-0.42
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
Beeline. Բաժանորդները մասնակցեցին Միջազգային որակի օրվան նվիրված միջոցառմանը
08/11/2018 15:26
Կիսվել

Beeline. Բաժանորդները մասնակցեցին Միջազգային որակի օրվան նվիրված միջոցառմանը

29 տարի առաջ Որակի եվրոպական կազմակերպությունը ՄԱԿ-ի աջակցությամբ նոյեմբերի երկրորդ հինգշաբթին հայտարարեց Միջազգային որակի օր։ Beeline-ում այդ միջոցառումն այսօր անցավ ընկերության բաժանորդների մասնակցությամբ։

Beeline-ի 12 բաժանորդ հրավիրված են եղել հանդիպելու ընկերության գլխավոր տնօրենի հետ և մասնակցելու շրջայցի։ Միջոցառմանը մասնակցելու համար ընտրվել են այն բաժանորդները, ովքեր առավել ակտիվ են գնահատում ընկերության ծառայությունները և հետադարձ կապ են թողնում, դրանով իսկ հնարավորություն տալով ընկերությանը բարձրացնել ծառայությունների որակը և դարձնել դրանք ավելի պարզ և հարմար։

«Ես երջանիկ եմ ողջունել Beeline-ում մեր ամենաակտիվ բաժանորդներին, ովքեր պարբերաբար ժամանակ են տրամադրում հարցումներին և արտահայտվում են ծառայությունների որակի և հարմարավետության մասին։ Եթե մենք տեսնում ենք, որ հաճախորդի պատասխանի մեջ կան ցածր գնահատականներ կամ մասնակցություն պահանջող մեկնաբանություններ, մենք նրա հետ կապվում ենք և օգնում ենք խնդիրների լուծման հարցում։ Բոլոր՝ թե դրական, թե բացասական գնահատականները մեզ օգնում են արագ և ճիշտ գնահատել ծառայության որակը, անհրաժեշտ փոփոխությունները կատարել, զարգանալ և լինել հաճախորդների հանդեպ ամենաուշադիր ընկերությունը», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Այս տարվա սկզբից Beeline-ը մշակել է հաճախորդներից ստացված ավելի քան 50 000 պատասխան և գնահատական։ Հիմնականում Beeline-ի աշխատակիցների սպասարկումը ստացել է ամենաբարձր գնահատականները։ Այդ հետադարձ կապի հիման վրա փոփոխություններ են կատարվել որոշ սակագներում և ծառայություններում, ինչպես նաև նոր ծառայություններ և ակցիաներ են գործարկվել։

Նշենք, որ 2018 թ․ նոյեմբերի 5-ից 11-ը նշվում է Որակի եվրոպական շաբաթը, որն անցնում է «Որակը հաջողությու՜ն է» կարգախոսով։

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6