Պաշտոնական

USD BUY - 381.50+0.00 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 442.50-1.50 EUR SELL - 446.50-1.00
OIL:  BRENT - 62.24+2.30 WTI - 58.15+1.45
COMEX:  GOLD - 4143.30-5.02 SILVER - 48.28-4.94
COMEX:  PLATINUM - 1534.70-6.89
LME:  ALUMINIUM - 2781.00+0.13 COPPER - 10623.50+0.18
LME:  NICKEL - 15175.00+0.32 TIN - 35400.00+1.04
LME:  LEAD - 1985.00+0.76 ZINC - 2988.00+1.86
FOREX:  USD/JPY - 151.94+0.58 EUR/GBP - 1.1604-0.23
FOREX:  EUR/USD - 1.1604-0.23 GBP/USD - 1.3373-0.10
STOCKS RUS:  RTSI - 1019.41-4.08
STOCKS US: DOW JONES - 46924.74+0.47 NASDAQ - 22953.67-0.16
STOCKS US: S&P 500 - 6735.35+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 49316.06+0.00 TOPIX - 3249.50+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 26027.55+0.00 SSEC - 3916.33+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 9426.99+0.25 CAC40 - 8258.86+0.64
STOCKS EUR:  DAX - 24330.03+0.29
22/10/2025  CBA:  USD - 382.53+0 GBP - 511.94+0
22/10/2025  CBA:  EURO - 444.42+0
22/10/2025  CBA:  GOLD - 52815+0 SILVER - 637.07+0
Քննարկվել է Հայաստանի առաջիկա զարգացման քաղաքականության գործառնության կառուցվածքը
09/11/2018 14:26
Կիսվել

Քննարկվել է Հայաստանի առաջիկա զարգացման քաղաքականության գործառնության կառուցվածքը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը նոյեմբերի 8-ին հանդիպել է Համաշխարհային բանկի ծրագրերի ղեկավար Ժենիվև Բոյեղուիի գլխավորած թիմի հետ՝ քննարկելու Հայաստանի առաջիկա զարգացման քաղաքականության գործառնության կառուցվածքը։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության լրատվական ծառայությունից։

Նախարարի պաշտոնակատարը առաքելության առաջարկով ներկայացրել է Հայաստանի կառավարության մոտեցումները մրցակցային միջավայրի բարելավման շուրջ, ինչը, Տիգրան Խաչատրյանի հավաստամամբ, ներկայիս կառավարության առաջնահերթություններից է։ Տիգրան Խաչատարյանն անդրադարձել է նաև պետություն-մանավոր գործընկերության օրենսդրական փաթեթին՝ նշելով, որ այն անցել է մշակման վերջնական փուլը։ Մտքեր են փոխանակվել տվյալ ինստիտուտի արդյունավետ գործարկման կառուցակարգային պահանջների շուրջ: Ներկայացվել են օտարերկրյա ներդրումների պաշտպանությանն ուղղված օրենսդրական քայլերը։ Կողմերը քննարկել են նաև Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքը, անդրադարձել ՀԲ-ի «Գործարարություն 2019» զեկույցում Հայաստանի առաջխաղացմանը, արձանագրած հաջողություններին և այն բացերին, որոնց շտկումը կբարելավի երկրի դիրքերը զեկույցում։ Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ հենց մուտքերի և մրցակցային պայմանների բարելավումը, կոռուպցիայի բացառումը կարող են խթանել երկրում բարենպաստ ներդրումային և գործարար միջավայրի ձևավորմանը։

Տիգրան Խաչատրյանը Համաշխարհային բանկի թիմի հետ քննարկել է նաև նախատեսվող հարկային բարեփոխումները՝ հատկապես բիզնեսի վրա ազդեցության տեսանկյունից: Ներկայացվել են նաև եկամտահարկի նվազեցման ուղղությամբ կառավարության մոտեցումները։

22/10/2025
դրամ
Դոլար (USD)
382.53
+0
Եվրո (EUR)
444.42
+0
Ռուբլի (RUR)
4.7057
+0
Լարի (GEL)
141.18
+0
52815
+0
Արծաթ
637.07
+0