Պաշտոնական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
Փայլուն 50 տարիներ, հոյակապ արդյունք․ Նախագահը մասնակցել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի 50-ամյակին նվիրված նիստին
09/11/2018 17:26
Կիսվել

Փայլուն 50 տարիներ, հոյակապ արդյունք․ Նախագահը մասնակցել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի 50-ամյակին նվիրված նիստին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Երևանի պետական համալսարանում մասնակցել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի հիմնադրման 50-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: Նախագահը հանդես է եկել ելույթով՝ նշելով, որ ցանկանում է խոսել ոչ միայն որպես Հանրապետության նախագահ, այլև պարզ զրույց ունենալ որպես համալսարանականներից մեկը: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Ձեզ հետ կուզեի խոսել ապագայի մասին: Բայց, իհարկե, ապագայի մասին չես կարող խոսել, եթե չխոսես անցյալի և ներկայի մասին: Մեր արևելագիտության անցյալը շատ փառահեղ է. մեր արևելագիտությունը չի ստեղծվել այսօր, երեկ: Չմոռանանք, որ Հայաստանի գիտությունների ակադեմիան 75 տարի առաջ ստեղծվել ու հիմնադրվել է հենց արևելագետի՝ ակադեմիկոս Հովսեփ Օրբելու կողմից: Եվ սա վկայում է, թե որտեղից են գալիս մեր արևելագիտության ակունքները. դրանք գալիս են միջազգային, ռուսական արևելագիտության աղբյուրներից, և դրա վառ օրինակն ակադեմիկոս Հովսեփ Օբերլին է:

Արևելագիտությունը, պատմագիտությունը, հնագիտությունը շատ ավելի խորն են եղել, և իզուր չէ, որ ակադեմիկոս Օրբելին եղել է նաև Էրմիտաժի տնօրենը՝ իր օրինակով ցույց տալով մշակույթի, գիտության, պատմության և լայն գիտական գործունեության նշանակությունը»,- ասել է նախագահ Սարգսյանը՝ նշելով, որ 50-ամյա ֆակուլտետի հետ շատ հանճարեղ գիտնականների անուններ են կապված՝ Հրաչյա Աճառյան, Գրիգոր Ղափանցյան, Նիկոլայ Հովհաննիսյան, Հակոբ Փափազյան:

«Ինքս ուսանողական տարիներին այս ֆակուլտետում բախտ եմ ունեցել լսել Ջոն Կիրակոսյանին, ով լինելով կուսակացական ղեկավար, իր մեջ միաժամանակ հայկականության, ազգասիրության, հայրենասիրության առանցքն էր կրում, ու սա շատ հաճախ զգացվում էր նրա ելույթներում: Իմ ուսանողական տարիներին Արևելագիտության ֆակուլտետը դիտվում էր որպես կենդանի գիտական կենտրոն, ուսանողներն ու դասախոսները կապեր ունեին Խորհրդային Միության շատ կենտրոնների հետ: Ֆակուլտետի և՛ դասախոսները, և՛ ուսանողները, ովքեր իրենց ծագումով կամ պարսկահայ էին, կամ սիրիահայ, կամ արաբական այլ երկրներից էին, կրում էին նաև այդ երկրների մշակույթը: Ֆակուլտետը ոչ միայն ակադեմիական բարձր որակ, այլև ոգի ուներ: Ու ուսանողներն այդտեղից դուրս էին գալիս որպես հայրենասեր և լավ քաղաքացիներ»,- հիշել է նախագահը:

Նա մեջբերել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Հայաստան» ցուցահանդեսի համակարգողի խոսքերն այն մասին, որ միջին դարերում Մետաքսի ճանապարհի կառավարիչները, վարպետները հայերն էին: «Սա կիրառական արևելագիտության օրինակ է ու վկայում է այն մասին, որ միջին դարերում մենք՝ հայերս, արևելագետ ենք եղել, որովհետև արևելագիտությունն իմ պատկերացման մեջ միայն ակադեմիական գիտությունը չէ, այն շատ ավելի լայն է»,-ընդգծել է նախագահը:

Խոսելով ֆակուլտետի ապագայի մասին՝ նախագահը նշել է, որ

այսօրվա անկախ Հայաստանի պայմաններում, երբ մեր երկիրը բնականորեն ունի առաջ գնալու մեկ ճանապարհ, որն է՝ աշխարհի հետ շփվելու բաց համակարգը, արևելագիտությունը շատ ավելի խորը հասկացություն է դառնում: «Կարծում եմ, որ այն ավանդական ուղղությունները, որ մենք ունենք՝ արաբագիտության, թուրքագիտության, իրանագիտության, պետք է ընդլայնել. հնդկագիտությունը կամ չինագիտությունը և, իհարկե, Կենտրոնական Ասիայի, եվրասիական տարածքի վերաբերյալ ավելի խորացված հետազոտություններն անհրաժեշտություն են դառնում: Դրանք կարևոր են Հայաստանի Հանրապետության, գիտության համար, դրանք բնական կապեր են, և եթե հետ գնանք Մետաքսի ճանապարհի գաղափարին, այս բոլորն իրականում արևելագիտություն է: Եվ այն կենտրոնները, որոնք կարող են այս ամենով զբաղվել, իհարկե, արևելագիտության ֆակուլտետն է և ինստիտուտը:

Հետևաբար՝ ինձ համար արևելագիտությունն ինքնին նաև խաչմերուկ է: Այսօրվա արևելագիտությունը չի սահմանափակվում միայն գիտական, ակադեմիական հետազոտություններով: Իր տեսակի մեջ արևելագիտությունը շատ ավելի խորն է, այն նաև հայագիտություն է: Եթե մենք այսօր ուզում ենք ուսումնասիրել մեր պատմական ինքնությունը, ապա ուսումնասիրության ամբողջ շրջանակը շատ լայն է: Ժամանակն է, որ մենք ունենանք մեր ազգի գենետիկ քարտեզը: Եվ քանի որ գենետիկ պատմությունը կապված է նաև արևելքի հետ, ուստի անելիք ունի նաև արևելագիտությունը: Հետևաբար, ուսումնասիրությունների ոլորտը և՛ պետք է, կարծում եմ, լայնանա, և՛ խորանա»,-ասել է նախագահը:

Նա տեղեկացրել է, որ արտերկիր կատարած այցերի ժամանակ առիթ է ունեցել գիտական-հետազոտական կենտրոնների ներկայացուցիչների հետ զրուցել, համատեղ ծրագրերի հնարավորություններ քննարկել, քանի որ Հայաստանը տարածաշրջանային գիտահետազոտական կենտրոն դառնալու, իր թինք-թանքերը ստեղծելու մեծ ներուժ ունի: Մասնավորապես՝ Նյու Յորքի Արևելք-Արևմուտք ինստիտուտում հանդիպման ժամանակ նրանք ցանկություն են հայտնել, որ հաջորդ մեծ կոնֆերանսն անցկացվի Հայաստանում: «Երեկ ես նամակ ստացա Crans Montana-ից, այստեղ ևս կա նույն հետաքրքրությունը: Խորացնելով մեր հարաբերությունները և՛ Կենտրոնական Ասիայի, և՛ արաբական, և՛ իրանական աշխարհների, և՛ Հնդկաստանի ու Չինաստանի հետ, մենք կարող ենք նաև մեր գիտական, գիտահետազոտական ներուժը կապել իրականության, իրական քաղաքականության, դիվանագիտության, տնտեսագիտության հետ»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը:

Նա Արևելագիտության ֆակուլտետի անցած 50 տարիները փայլուն է համարել. «Փայլուն 50 տարիներ, հոյակապ արդյունք և կարծում եմ՝ փայլուն ապագա: Հույս ունեմ, որ Արևելագիտության ֆակուլտետի հիման վրա մի շարք հզոր կառույցներ կստեղծվեն, որոնք կկրեն այն կարևոր և նշանակալից ազգային պահանջը, որը մենք ունենք: Հայաստանը կրկին կենտրոնն է Մետաքսի ճանապարհի, Հայաստանը խաչմերուկն է տարբեր քաղաքակրթությունների, կենտրոնն է քաղաքական հսկայական իրադարձությունների, և այդ կենտրոնը լինելով՝ Հայաստանը պետք է ստանձնի իր դերը, որտեղ հսկայական նշանակություն ունի արևելագիտությունը»,- ասել է նախագահը:

Ելույթի ավարտին նա շնորհավորել է բոլոր արևելագետներին՝ նշելով որ նրանք մեծ դեր ունեն Հայաստանը կրկին մշակույթների, քաղաքակրթությունների խաչմերուկ, Մետաքսի ճանապարհի, նաև՝ մետաքսի վիրտուալ ճանապարհների կենտրոն դարձնելու գործում:

Նախագահ Սարգսյանն այցելել է նաև ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ, որի շրջանավարտն ու նախկին դասախոսն է եղել: Նա ջերմ ու անմիջական մթնոլորտում շփվել է նախկին գործընկերների հետ, զրուցել ընթացիկ գործունեության ու ծրագրերի մասին:

23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34