ԹԲԻԼԻՍԻԻ ՄԻՋԲԱՆԿԱՅԻՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԲՈՐՍԱՆ ԿԱՐՈՂ Է ԼՈՒԾԱՐՎԵԼ
Վրաստանի Բանկը, որը հանդիսանում է Թբիլիսիի միջբանկային արժութային բորսայի խոշոր բաժնետեր, հայտարարել է, որ դրամավարկային քաղաքականության նոր գործիքների, մասնավորապես ազգային բանկի աճուրդների համակարգի ներդրման արդյունքում միջբանկային արժութային բորսան չի կարողացել ապահովել իր հիմնական գործառնությունների արդյունավետ իրականացում, և այժմ անհրաժեշտ է սկսել բորսայի լուծարման գործընթաց: Վրաստանի Ազգային Բանկը նախորդ շաբաթ հայտարարել էր, որ ազգային արժույթի փոխանակային կուրսն այլևս չի սահմանվելու բորսայի առևտրային շրջանների արդյունքներով: Ազգային Բանկի դրամավարկային և արժութային քաղաքականություննների արդյուանվետ իրականացման նպատակով լարիի փոխանակային կուրսն այժմ սահմանում է Ազգային Բանկը: Նշենք, որ Թբիլիսիի միջբանկային արժութային բորսայի կապիտալը կազմում է 440 000 լարի: