Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Երևանում նոյեմբերի 14-16-ը կանցկացվի «Հայաստանի էներգետիկայի շաբաթ-2018» միջոցառումը
13/11/2018 15:51
Կիսվել

Երևանում նոյեմբերի 14-16-ը կանցկացվի «Հայաստանի էներգետիկայի շաբաթ-2018» միջոցառումը

Երևանում նոյեմբերի 14-16-ը կանցկացվի «Հայաստանի էներգետիկայի շաբաթ-2018» միջոցառումը, որին կմասնակցեն արևային էներգետիկայի միջազգային առաջատար ընկերություններ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում արևային էներգետիկայի փորձագետ, «Շտիգեն» ընկերության հիմնադիր-տնօրեն Հայկ Շեկյանը նշեց, որ այս միջոցառումն իրականացվում է ոչ միայն ոլորտի մասնավոր ընկերությունների բիզնեսի զարգացման համար, այլև այն նվիրված է Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացմանը, էներգետիկ անվտանգությանը, սոցիալական հարցերի լուծմանը և այլ հարցերին:

«Հայաստանի էներգետիկայի շաբաթը բավական ներկայացուցչական է լինելու: Դիտարկվելու են մեր երկրում նախատեսված մի քանի նախագծեր արևային, հողմային, հիդրոէներգետիկայի ոլորտներին վերաբերող: Մոտակա մի քանի օրվա ընթացքում ամփոփվելու է Հայաստանում վերականգնվող ոլորտի անցած ճանապարհը, քննարկվելու են առաջիկա տարիների ծրագրերը»,-ասաց Հայկ Շեկյանը: Նրա խոսքով՝ միջազգային ընկերությունների ներկայությունը Հայաստանում խոսում է այն մասին, որ մեր երկիրը, լինելով փոքր, արդեն իր տեղն է գրավել վերականգնվող էներգետիկայի համաշխարհային քարտեզի վրա:

«Կա հետաքրքրություն ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցում: Միջազգային բիզնես ընկերությունները մեր երկրում տեսել են կայուն միջավայր, աճող ոլորտ, պետության կողմից իրականացվող հասկանալի քաղաքականություն: Ներդրողների համար կա ընկալելի, երաշխավորված միջավայր, և դաշտում կարողանում են գործել»,-ասաց Հայկ Շեկյանը: 

Արևային էներգետիկայի ոլորում միջազգային փորձագետ, Չինաստանի «Թելսան»  ընկերության վաճառքների առաջատար մասնագետ Ջինգ Լյուն նշեց, որ Հայաստանը վերականգնվող էներգետիկայի ոլորտում գրավիչ շուկա ունի:

«Մի քանի տարի առաջ, երբ սկսում էինք համագործակցությունը «Շտիգեն» ընկերության հետ, մենք այդքան տեղյակ չէինք Հայաստանի, և ձեր երկրի էներգետիկ պոտենցիալի մասին, սակայն հետագայում բացահայտել ենք Հայաստանի վերականգնվող էներգետիկայի հնարավորությունները: Երևում է, որ Աստված շատ է սիրում Հայաստանը, որովհետև այն շատ արևոտ երկիր է»,-ասաց Ջինգ Լյուն:

Արևային էներգետիկայի ոլորտի միջազգային փորձագետ, Ավստրիայի «Ֆրոնիուս» ընկերության տարածքային զարգացման ղեկավար Բենջամին Ֆիշերի խոսքով՝ իրենք հետաքրքրված են Հայաստանի շուկայով՝ գնահատելով վերականգնվող էներգետիկայի հնարավորությունները:

«Մենք այստեղ ոլորտի զարգացման հեռանկարներ ենք տեսնում: «Շտիգեն» ընկերության հետ համատեղ ծրագիր ենք իրականացրել դեռ նախորդ տարի: Հետաքրքրված լինելով Հայաստանի շուկայով՝ մենք հենց այդ պատճառով ենք այստեղ: Նախատեսված էներգետիկ շաբաթի շրջանակում հանդիպելու ենք շուկայի հիմնական մասնակիցների հետ, ինչպես նաև իրականացվելու են թրեյնինգներ»,-ասաց Բենջամին Ֆիշերը:

Հայկ Շեկյանն ընդգծեց, որ վերջին տարիներին Հայաստանում արևային էներգիայի ոլորտն առաջանցիկ տեմպերով է զարգանում:

«Մենք դրան հասել ենք շնորհիվ մի շարք գործողությունների, որոնք իրականացվել են թե բիզնեսի, թե պետության կողմից: Հանրության շրջանում հետաքրքրությունը այդ տեխնոլոգիաների նկատմամբ շեշտակի աճել է: Հոկտեմբերի վերջի տվյալներով՝ տեղադրված արևային էներգիա արտադրող համակարգերի ընդհանուր հզորությունը մոտենում է 8 մեգավատի: Խոսքը տանիքների վրա տեղադրված համակարգերի մասին է: Դրանից բացի, գոյություն ունեն արդյունաբերական նշանակության կայաններ, որոնք լիցենզիա են ստացել և իրենց արտադրած հոսանքը վաճառում են: Այդ կայանների ընդհանուր հզորությունը կազմում է 10 մեգավատ»,-ասաց Հայկ Շեկյանը:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2