Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Թողարկվել է դեղոլորտում բիզնեսի հնարավորություններն ու առավելությունները ներկայացնող մարքեթինգային փաթեթ
14/11/2018 10:56
Կիսվել

Թողարկվել է դեղոլորտում բիզնեսի հնարավորություններն ու առավելությունները ներկայացնող մարքեթինգային փաթեթ

«Քայլ արա՛, ընտրի՛ր Հայաստանը». դեղագործություն

Հայաստանի ներդրումային գրավչությունների քարոզարշավի շրջանակում Բիզնես Արմենիան թողարկել է դեղոլորտում բիզնեսի հնարավորություններն ու առավելությունները ներկայացնող մարքեթինգային փաթեթը։ Այն «Select Armenia» («Ընտրի՛ր Հայաստանը») բրենդավորմամբ և «Քայլ արա՛, ընտրի՛ր Հայաստանը» կարգախոսով իրականացվող քարոզարշավի շրջանակում ներկայացվող երկրորդ ոլորտն է։

Հրապարակվել է նաև դեղագործության ոլորտի ձեռքբերումներն ու արտոնյալ ռեժիմները ներկայացնող տեսանյութը, որը դեղոլորտի ընկերություններն ու ներդրումների ներգրավմամբ զբաղվող կազմակերպություններն ազատորեն կարող են տարածել։

Հայաստանյան դեղոլորտի հաջողություններն ու բիզնեսի հնարավորությունները ներկայացված են նաև հետազոտությամբ. մեր երկրի դեղագործական ընկերությունները հիմնականում արտադրում են պատվաստանյութեր, ընդհանուր դեղամիջոցներ, դեղաբույսեր։ Ամբողջ արտադրանքի կեսն արտահանվում է, հիմնականում՝ Ռուսաստան։ Միայն 2017 թ. դեղագործական արտադրանքի արտահանումն աճել է 62 տոկոսով։ Հայաստանյան 8 ընկերություն գործում է GMP (պատշաճ արտադրական գործընթացի) ստանդարտներով։ Մեր երկրում այս տարի բացվել է տարածաշրջանի խոշորագույն բիոտեխնոլոգիական կենտրոնը։ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանը միասնական գոտում է՝ 0 տոկոս մաքսատուրքով։ Առանց լրացուցիչ ընթացակարգերի, Հայաստանում գրանցված դեղերը կարող են շրջանառվել ամբողջ ԵԱՏՄ տարածքում։

Հաջողության պատմությունների շարքում են «Ազադ Ֆարմասյութըքըլզ» և «FMD K&L» ընկերությունների օրինակները։

Տեսանյութի հայերեն տեսքտը, ոլորտային հետազոտությունը, հաջողության պատմությունները՝ Բիզնես Արմենիայի պաշտոնական կայքում են կամ Select Armenia-ի հարթակներում https://goo.gl/1nUv8m ։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98