Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Ժողովուրդ. ԱՆ-ն ՔԿՀ-ներում վերանորոգման աշխա­տանքներ իրականացնելու նպատա­կով կծախսի 270 մլն 858 հազար 300 դրամ
15/11/2018 10:23
Կիսվել

Ժողովուրդ. ԱՆ-ն ՔԿՀ-ներում վերանորոգման աշխա­տանքներ իրականացնելու նպատա­կով կծախսի 270 մլն 858 հազար 300 դրամ

«ՀՀ արդարադատության նախարա­րությունն ի վերջո որոշել է զբաղվել քրեակատարողական հիմնարկների խնդիրների լուծմամբ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱՆ-ն ՔԿՀ-ներում վերանորոգման աշխա­տանքներ իրականացնելու նպատա­կով կծախսի 270 մլն 858 հազար 300 դրամ: Միայն «Նուբարաշեն» ՔԿՀ-ի էլեկտրալուսավորության ցանցերի կապիտալ վերանորոգման համար կհատկացվի 58 մլն 451 հազար դրամ, արտաքին և ներքին ջրամա­տակարարման ցանցի և ներքին ջրահեռացման համակարգի վերանո­րոգման համար՝ 34 մլն 82 հազար դրամ:

Արդարադատության նախա­րարությունը գումար նախատեսել է նաև «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ճաշա­րանը վերանորոգելու համար՝ ավելի քան 17.6 մլն դրամ: Իսկ սանհանգույցների և բաղնիքների կապիտալ վերանորոգման համար կծախսվի 65 մլն 265 հազար դրամ: Նաև «Վարդաշեն» ՔԿՀ-ի արտաքին պարիսպ կկառուցվի՝ 143 մետր երկարությամբ, որի համար կծախսվի ավելի քան 36.8 մլն դրամ: Նույն ՔԿՀ-ում կոյուղու ցանցի կառուցման համար կտրա­մադրվի 26.2 մլն դրամ, իսկ ահա «Սևան» ՔԿՀ-ի արտաքին ջրահե­ռացման ցանցի կառուցման համար՝ 32,3 մլն դրամ:

Հուսանք՝ այս գումար­ներն իսկապես կծառայեն իրենց նպատակին:

Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ կոյուղու վատ վիճակը Երևանի նախկին ավագանու նիս­տում մեծ միջադեպի պատճառ դար­ձավ:

Հիշում եք, երբ այս տարվա փետրվարին «Երկիր ծիրանի» խմ­բակցության կին անդամները, կոյու­ղաջրով լի տարան ձեռքներին, փոր­ձել էին ավագանու նիստում մոտենալ նախկին քաղաքապետ Տ. Մարգարյանին, ՀՀԿ-ականները հարձակվել էին նրանց վրա, ծեծկռտուք էր եղել: Այդ միջադեպի առթիվ կա հարուց­ված քրեական գործ, որի նախաքն­նությունը դեռ ընթանում է»,-գրում է թերթը:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01