Ռոստելեկոմ․ Ամփոփվեցին Inspired by Her Academy նախագծի արդյունքները․ հաղթողը կմեկնի արտերկիր՝ պրակտիկայի
Ամփոփվեց «Ռոստելեկոմ» ընկերության աջակցությամբ օգոստոսին մեկնարկած և Հայաստանում առաջին անգամ իրականացվող «Inspired by Her (IBH) Academy» նախագիծը, որի արդյունքում մասնակիցները ներկայացրին իրենց գաղափարների հիման վրա ստեղծված գործարար նախագծերը, իսկ լավագույն մասնակիցը ստացավ հատուկ մրցանակը։
Ծրագիրը բացի Հայաստանից իրականացվել է նաև Աֆղանստանում, Պակիստանում և շուտով կմեկնարկի Մեծ Բրիտանիայում։
Նախագիծն իրականացվել է երեք փուլով։
Առաջին փուլում (օգոստոս-սեպտեմբեր) մասնակիցները ձեռք են բերել տարատեսակ գիտելիքներ և հմտություններ փորձառու մասնագետների դասավանդմամբ ամենաարդիական թեմաների շուրջ՝ մարքեթինգ, agile մենեջմենթ, հաղորդակցության հմտություններ, անձնային աճ (էմոցիոնալ ինտելեկտի զարգացում, յոգա), սոցիալական ձեռներեցություն, քրաուդֆանդինգի հինունքներ և այլ հմտությունների զարգացում։ Փուլի ավարտին մասնակիցները խմբերի են բաժանվել ընդհանուր գաղափարների շուրջ և աշխատել թիմերով։
Նախագծի շրջանակներում մասնակից երիտասարդ աղջիկներիը հանդիպումներ են ունեցել գործարարների հետ՝ ONEX և Yecup ընկերությունների հիմնադիրները կիսվել են իրենց փորձով՝ կառավարման և հաջողությունների գաղտնիքներով։
Երկրորդ փուլը (հոկտեմբեր) մենթորային ծրագիրն էր․ մասնակիցները իրենց գաղափարների շուրջ քննարկումներ են ունեցել մասնագետների հետ և իրենց գաղափարները վերածել ծրագրերի, նախագծել իրականացման գործընթացը։
Երրորդ փուլում (նոյեմբերի 12) արդեն ծրագիրը ներկայացվել է ժյուրիին։
Ժյուրիի կազմում էին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, GIZ Կանանց ձեռներեցության և արդյունքների մոնիտորինգի գծով խորհրդատու Մարգարիտա Հակոբջանյանը, «Ռոստելեկոմ» Հայաստանի Արտաքին կոմունիկացիաների բաժնի ղեկավար Սիրանուշ Գյուրջինյանը։
Հաղթող ճանաչվեց Soup2Go թիմը և ի թիվս այլ մրցանակների, նրանց պրոֆեսիոնալ խորհրդատվություն կտրամադրվի նախագծի իրականացման ողջ ընթացքում։ Լավագույն մասնակից ճանաչված Լանա Լանդաուին հնարավորություն ընձեռվեց փոխանակման ծրագրի շրջանակներում արտերկրում մեկամսյա պրակտիկա անցնելու՝ սովորելու և աշխատանքային փորձ ձեռք բերելու սեփական միջավայրից դուրս։ Մրցանակներ տրամադրվեցին նաև ակտիվ մասնակից և այլ անվանակարգերում, ինչպես նաև՝ շնորհվեցին հատուկ մրցանակներ գործընկեր կազմակերպությունների կողմից։
«Inspired by Her Academy»-ն եռամսյա ինտենսիվ կրթական և սկսնակ ձեռներեցությանն աջակցող նախագիծ է՝ ուղղված ընդլայնելու նախաձեռնող կանանց շրջանակը և նրանց սովորեցնելու գաղափարի ծագումից մինչ իրագործում ողջ շղթայի նրբությունները: Այս յուրահատուկ մոտեցման շնորհիվ, ակադեմիան հնարավորություն է ընձեռում կանանց՝ ձեռք բերելու ինքնավստահություն, ստանալու պրակտիկ գործիքներ և զարգացնելու կառավարման հմտությունները: Նախագծի ողջ ընթացքում ուսանողներին դասավանդել և առաջնորդել են միջազգային և հայաստանյան կայացած մասնագետներ՝ հնարավորություն տալով հանդես գալու սեփական նախաձեռնություններով և հետագայում իրենց հաջողություններով դառնալու ոգեշնչման աղբյուր շրջապատող մարդկանց համար։
«Inspired by Her Academy»-ի մասին
«Inspired by Her»-ի նախագծի գաղափարը ծագել է 2014թ․ Աֆղանստանում, երբ աշխարհում ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը՝ AIESEC-ը Աֆղանստանի ներկայացուցչությունում իր պատմության մեջ առաջին անգամ ընտրեց այլազգի և կին նախագահ՝ Օլգա Կեգորեանին։ Դա եզակի իրադարձություն էր, որը պատմություն կերտեց։ Առաջադրված չորս թեկնածուների (որոնցից երեքը՝ տեղի բնակիչներ և տղամարդիկ) ընտրվեց երիտասարդ մոլդովացի աղջիկ, ով պետք է առաջնորդեր երիտասարդներին միջազգային կառույցի նախագծերի իրագործման ընթացքում։ Նրա պատմությունը շատերին ոգեշնչեց, չնայած ոմանք թերահավատորեն էին մոտենում այն փաստին, որ օտարազգի և կին առաջնորդը կարող է ավելին անել կազմակերպության և երկրի համար, քան տեղացին։
IBH-ը Օլգա Կեգորեանի գաղափարներից մեկն է, որը նա առաջարկեց AIESEC կազմակերպությանը, և առաջին ծրագիրը անցկացվեց նրա ղեկավարության ժամանակ։ Այն համախմբեց 200 աղջիկների, և նախաձեռնության վերաբերյալ դրական արձագանքը, փաստեց այն մասին, որ IBH Academy-ին հաջողվեց՝ փոխելով հարյուրավոր աղջիկների կյանքեր։
Այսօր Inspired By Her-ը ավելին է, քանի իր առաջին թողարկման ժամանակ։ Այն ներկայանում է որպես անկախ և միջազգային կազմակերպություն, որը լայնորեն տարածվում է ամբողջ աշխարհում։
2017 թվականին IBH-ը նոր ձևաչափով և ավելի զարգացած գաղափարով առաջին անգամ հաջողությամբ մեկնարկեց Լահորում, Պակիստան։
Մանրամասներ նախագծի վերաբերյալ ներկայացված են պաշտոնական՝ http://www.iamibh.com կայքում։
—
«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am)
2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո:
2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։
«Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը:
Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ:
Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ:
Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով:
2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:
«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru) Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով:
Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը:
«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում:
Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում:
Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝ Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է: