Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Տիգրան Արզումանյանն Աստանայում ելույթ է ունեցել էներգախնայողության առաջին միջազգային համաժողովին
16/11/2018 15:40
Կիսվել

Տիգրան Արզումանյանն Աստանայում ելույթ է ունեցել էներգախնայողության առաջին միջազգային համաժողովին

Համաժողովի ընթացքում քննարկվել են արդյունաբերության էներգաարդյունավետության, քաղաքային միջավայրի և բնակարանային ծառայությունների և կոմունալ ծառայությունների, էներգաարդյունավետության սերտիֆիկացման և մակնշման վերաբերյալ կարևոր հիմնահարցեր: Քննարկմանը մասնակցել են պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, բիզնես կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև փորձագետներ: Ելույթ ունենալով  համաժողովում «Էներգախնայողության և էներգաարդյունավետության ներկա քաղաքականությունը Հայաստանում» թեմայով՝  Տիգրան Արզումանյանը ներկայացրել է այդ ուղղությամբ  իրականացվող կարևորագույն միջոցառումներն ու աշխատանքները: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից։

Նախարարի տեղակալը մասնակցել է նաև համաժողովի շրջանակում իրականացվող «Վմեստե Յարչե» փառատոնի նախաձեռնության փոխանցման հանդիսավոր արարողությանը, որի  ընթացքում փառատոնի  կամակերպման հերթական՝ 2019թ.  նախաձեռնությունը  փոխանցվել է Հայաստանի Հանրապետությանը:

Այցի շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի միջև, «Վմեստե Յարչե» նախաձեռնությանը միացած ԵԱՏՄ/ԱՊՀ տարածաշրջանի այլ երկրներում մշակել ծրագրեր՝ ուղղված էներգախնայողության հիմնահարցերի իրազեկման բարձացմանը և այդ գործողություններում երիտասարդների ներգրավմանը:

Նշենք, որ էներգախնայողության առաջին միջազգային համաժողովը կազմակերպել էին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Ղազախստանի գրասենյակը և Ղազախստանի Հանրապետության ներդրումների և զարգացման նախարարությունը:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12