Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Արարատ Միրզոյան․ Բոլորովին պարտադիր չէ, որ հայտարարագրված գումարը հարկվի
20/11/2018 10:56
Կիսվել

Արարատ Միրզոյան․ Բոլորովին պարտադիր չէ, որ հայտարարագրված գումարը հարկվի

 Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը վերահաստատել է, որ բացառվում է, որ առանց մարդկանց համաձայնության հարկային բեռ ավելացվի:Նա այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում․

«Սիրելիներս, հարգելիներս, կարող եք իհարկե շարունակել քննադատել (միտումնավոր մանիպուլացնելով, թե իսկապես հարցի մեջ մի փոքր անգամ չխորանալով՝ էական չի), բայց ախր ինչքան հնարավոր է պարզ եմ ասել՝ բացառվում է, որ առանց մարդկանց համաձայնության հարկային բեռ ավելացվի: Իսկ քննարկվող գաղափարը հայտարարագրումն է, ոչ թե հարկումը։ Ու ամենակարևորը՝ հայտարարագրման ժամանակ բոլորովին պարտադիր չէ, որ հայտարարագրված գումարը հարկվի»,- գրել է Միրզոյանը։

Սոցիալական ցանցերում լայն քննարկման առարկա է դարձել ՊԵԿ-ի գաղափարը՝ եկամուտների համատարած հայտարարագրման մասին: Սոցիալական ցանցերում մտահոգություններ են հնչում, որ դրանով հարկվելու են նաև արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիները, տրանսֆերտները, գյուղատնտեսական ոլորտում գործունեություն ծավալող անձինք: Նոյեմբերի 19-ին կառավարության արտահերթ նիստի ընթացքում թեմային անդրադարձավ ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով, որ առանց հանրային լայն քննարկման և մարդկանց համաձայնության հարկայիւն բեռի ավելացումը բացառվում է:  Այնուհետև ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կառավարության արտահերթ նիստից լրագրողների հետ զրույցում հերքեց խոսակցությունները, թե պատրաստվում են հարկել տրանսֆերտները և գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալողներին՝ շեշտելով, որ տրանսֆերտները երկիր են մտնում որպես սպառման գումար, իսկ սպառումը հարկվել չի կարող, իսկ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող քաղաքացիները ազատված են եկամտային հարկից:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12