Պաշտոնական

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 391.00+1.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 72.97-0.40 WTI - 68.91-0.85
COMEX:  GOLD - 2659.40+0.69 SILVER - 31.22-0.13
COMEX:  PLATINUM - 970.50-0.90
LME:  ALUMINIUM - 2644.00-0.02 COPPER - 9089.50+0.02
LME:  NICKEL - 15906.00+0.25 TIN - 29026.00+0.51
LME:  LEAD - 2021.00+1.00 ZINC - 2987.50+1.24
FOREX:  USD/JPY - 155-0.04 EUR/GBP - 1.0551-0.36
FOREX:  EUR/USD - 1.0551-0.36 GBP/USD - 1.2654-0.19
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43408.47+0.32 NASDAQ - 18966.14-0.11
STOCKS US: S&P 500 - 5917.11+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8085.07-0.17 CAC40 - 7198.45-0.43
STOCKS EUR:  DAX - 19004.78-0.29
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
Նիկոլ Փաշինյան․ Կառավարությունը նպաստները կրճատելու կամ հանելու մտադրություն չունի
20/11/2018 14:47
Կիսվել

Նիկոլ Փաշինյան․ Կառավարությունը նպաստները կրճատելու կամ հանելու մտադրություն չունի

Հայաստանի կառավարությունը նպաստները կրճատելու կամ հանելու մտադրություն չունի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Մենք ուղղակի ասում ենք՝ եկեք հասկանանք, թե ում ենք տալիս այդ նպաստները ու ինչի համար: Մենք մարդուն ասում ենք՝ լավ, դու աղքատ ես, մենք քեզ նպաստ ենք տալիս ու աղքատության մի գիծ ենք սահմանում: Ասում ենք՝ հենց անցար այդ գիծը, քեզ նպաստից զրկելու ենք, հենց կովը ծնեց, զրկվելու ես: Իրենք էլ ինչ անեն, խառնվում են, գնում են, կովը մորթում են, վաճառում  են, որ նպաստից չզրկվեն: Մենք ասում ենք, եթե այդ ընտանիքն անապահով է, այդ ընտանիքում մեծ հավանականությամբ երեխա կա, եկեք այդ նպաստը տանք երեխային: Նույն ընտանիքին տանք նպաստը, բայց դա տանք երեխային, որը օբյեկտիվ հատկանիշ է: Եվ այդ դեպքում մենք այդ մարդուն չենք ստիպի, որ իր կովն էլ մորթի, հեռուստացույցն էլ վաճառի, շորերը պատռի, որ հանկարծ իր ձեռքից նպաստը չվերցնեն»,- նշեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ նպաստը պետք է տան մարդուն ոչ թե որպես նրան դատավճիռ, որ շարունակի աղքատ մնալ, այլ, որպեսզի օգնեն նրան աղքատությունը հաղթահարի: «Ինչո՞ւ ենք մենք նպաստի համակարգը քննադատում, հենց սրա համար: Մարդը չի աշխատում, որովհետև գիտի՝ հենց աշխատեց, նպաստից կզրկվի: Ու չգիտի, որ գնաց աշխատելու հնարավոր է մեկ ամիս հետո գործից ազատեն: Ի՞նչ է լինելու իր վերջը, ի՞նչ է լինելու իր ընտանիքի վերջը: Մենք ասում ենք՝ այդ ընտանիքում կա երեխա, չէ՞, այդ ընտանիքում կա թոշակառու, չէ՞,  այդ ընտանիքում կա հաշմանդամություն ունեցող մարդ, չէ՞: Եկեք այդ մարդուն տանք նպաստը այդ նույն ընտանիքի: Այսինքն, նպաստառուն ոչ թե լինի ընտանիքը, որի մի մասն աշխատունակ է, մյուս մասն աշխատունակ չէ, և մենք բոլորին նույն կերպ ենք գնահատում, այլ տանք երեխային, որ մարդը չվախենա, որ ինքը գնա աշխատելու, իր ընտանիքին կզրկեն նպաստից, որովհետև, եթե ինքը հիմա աշխատում է, նպաստ չի ստանում, եթե չի աշխատում, ստանում է: Սա է մեր տրամաբանությունը, և ես կարծում եմ, որ դա ճիշտ տրամաբանություն է»,- մանրամասնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Նա նկատեց, որ այսօր նպաստների համակարգում մեկ այլ խնդիր ունենք: Վարչապետի պաշտոնակատարը հայտնեց, որ այսօր մոտ 100 հազար նպաստառու ընտանիք կա՝ շուրջ 350 հազար մարդու կազմով: «Բայց մենք անընդհատ չարաշահումներ ենք բացահայտում: Հիմա քրեական գործ կա, քննություն է ընթանում, և, ըստ նախնական տեղեկությունների,  որոշ պաշտոնյաներ բացել են ընտրական ցուցակները  ուղղակի մարդկանց անուն-ազգանունները վերցրել են, նպաստառուի գործ են սարքել: Եվ այսպիսով, փաստորեն, 500 միլիոն դրամի նպաստ գողացել են ոչ միայն պետությունից, այլև իրական անապահով ընտանիքներից»,- եզրափակեց Փաշինյանը:

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93