Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատը հրավիրել է տարեկան ընդհանուր ժողով
21/11/2018 12:33
Կիսվել

Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատը հրավիրել է տարեկան ընդհանուր ժողով

Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատը (ՀԱԱՊ) հրավիրեց իր տարեկան ընդհանուր ժողովը: Ժողովը գլխավորեց ՀԱԱՊ-ի նախագահ՝ Արա Հովսեփյանը: Քննարկման օրակարգում էր տարվա ձեռքբերումները, կազմակերպության զարգացման հեռանկարները, 2017-18 թթ. ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաև ՀԱԱՊ կանոնադրության փոփոխությունները: Պալատը իրավաբանական անձանց միությունից, համաձայն ՀՀ օրենսդրության, վերակազմավորվեց հասարակական կազմակերպության:

Նախքան քվեարկությունը` ՀԱԱՊ-ի տնօրենների խորհրդի համար առաջադրված թեկնածուները հակիրճ ներկայացրին ՀԱԱՊ-ի նպատակներին աջակցելու իրենց տեսլականը: Ընդհանուր ժողովը ՀԱԱՊ-ի նախագահ վերընտրեց «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արա Հովսեփյանին: Վերջինս հանդիսանում է էներգետիկ ոլորտի ամենախոշոր ամերիկյան ներդրումը Հայաստանում, որին է պատկանում Որոտան ՀԷԿ-ը:

Էլինա Մարկարյանը՝ «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության hասարակական գործերի և հաղորդակցության տնօրենը և Ահարոն Լևոնյանը` «Սերաֆիմ Ինդաստրիս» ընկերության գլխավոր ֆինանսական տնօրենը ընտրվեցին ՀԱԱՊ-ի 1-ին և 2-րդ փոխնախագահ/գանձապետ պաշտոններում:

Ընդհանուր ժողովը ընտրեց նաև խորհրդի նոր տնօրենների կազմ, որը, համաձայն կանոնադրության, կղեկավարի երկու տարի ժամկետով:

Հայկ Ալոյան, «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն

Իրինա Դումանյան, «Մենթոր Գրաֆիկս Սիմենս Բիզնես» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

Դիանա Գազիյան, «Էյչ-Էս-ԲՍի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի հաղորդակցության ղեկավար

Կարեն Գարասեֆերյան, «Ջեյ Թի Այ Արմենիա» ՓԲԸ-ի կորպորատիվ գործերի և հաղորդակցության ղեկավար

Տիգրան Գասպարյան, «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն/գործընկեր

Աշոտ Ղազարյան, «Հայաստանի Ամերիկյան Համալսարանի» փոխնախագահ

Դիանա Ղազարյան, «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն

Արթուր Հովհաննիսյան, «Սիներջի Ինթերնեշնըլ Սիսթըմզ» ընկերության գործադիր տնօրեն

Դավիթ Սարգսյան, «Ամերիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, գործընկեր

2019 թվականին ՀԱԱՊ-ը կշարունակի իր գործունեությունը ծավալել մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության, Հայաստանում լավագույն միջազգային փորձի ներդրման, ՀԱԱՊ-ի կողմից ստեղծած «Պատասխանատու գործարարություն» նախագծի շրջանակներում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության աշխատանքների ուղղությամբ: ՀԱԱՊ-ը իր աշխատանքային խմբերի և կոմիտեների միջոցով կաջակցի երկրում իրականացվող բարեփոխումներին՝ միևնույն ժամանակ համագործակցելով այլ պալատների հետ, ինչպես նաև կընդլայնի համագործակցությունը տարածաշրջանային և եվրոպական Ամերիկայի առևտրի պալատների հետ:

ՀԱԱՊ-ը անկախ բիզնես ասոցիացիա է, որը Հայաստանում գործում է 2000 թվականից և ներկայացնում է տնտեսության գրեթե բոլոր ոլորտների ավելի քան 130 անդամ կազմակերպությունների շահերը: Այն նպատակ է հետապնդում ամրապնդել հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունները և բարելավել բիզնես մթնոլորտը և ներդրումային միջավայրը Հայաստանում: ՀԱԱՊ-ը հանդիսանում է ԱՄՆ-ի առևտրի պալատի և Ամերիկայի առևտրի պալատների Եվրոպական խորհրդի անդամ:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12