Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
«Գործ կա, մասնագետ չկա». Հայաստանում փոքր և միջին բիզնեսն ունի որակյալ կադրերի խնդիր
21/11/2018 14:14
Կիսվել

«Գործ կա, մասնագետ չկա». Հայաստանում փոքր և միջին բիզնեսն ունի որակյալ կադրերի խնդիր

Նոյեմբերի 20-ին Ամերիաբանկը հրավիրել էր պանելային քննարկում՝ «ՓՄՁ-ների զարգացման խոչընդոտները և դրանց հաղթահարման ուղիները» թեմայով: Քննարկման շրջանակներում խոսնակներն անդրադարձան այն խնդիրներին, որոնք այսօր առկա են Հայաստանի ՓՄՁ ոլորտում՝ առաջնային կարևորություն տալով, մասնավորապես, կրթության խնդրին: Նշվեց, որ մեր երկրում առկա է բիզնեսի վարման հմտությունների, ֆինանսական գրագիտության, ինչպես նաև որակյալ կադրերի խնդիր:

«Տրիադա Ստուդիո» ՍՊԸ տնօրեն, համահիմնադիր Արա Աղամյանը, խոսելով ՏՏ ոլորտում ՓՄՁ-ների խնդիրներից, նշեց, որ ներկայում ամենաարդիական խնդիրը որակյալ մասնագետների բացակայությունն է, քանի որ Հայաստանի ԲՈՒՀ-երը չեն պատրաստում ժամանակակից պահանջներին համապատասխան մասնագետներ: «Աշխարհն արագ փոխվում է, և նոր մասնագիտություններ են ի հայտ գալիս, սակայն մեր երկրում ԲՈՒՀ-երը չեն շարժվում այդ միտումներին համընթաց: Օրինակ, ոչ մի ԲՈՒՀ-ում չկա խաղերի արտադրության ֆակուլտետ, ԲՈՒՀ-երը չեն պատրաստում ՏՏ նախագծերի համար որակի ապահովման (QA) մասնագետներ: ՏՏ ոլորտում մեծամասնությունն ինքնուս է, և մեր ընկերության համար այսօր ամենահիմնական խոչընդոտը որակյալ մասնագետների բացակայությունն է», – ընդգծեց Արա Աղամյանը:

«Տրոպիկա» ՍՊԸ համահիմնադիր, «Չոր մարքեթինգ» կրթական կենտրոնի հիմնադիր Վահրամ Միրաքյանի դիտարկմամբ՝ կրթության խնդիրը ՓՄՁ ոլորտի համար առաջնային նշանակություն ունի, քանի որ մեր երկրում յուրահատուկ պատկերացում կա բիզնեսի մասին: Ըստ Վահրամ Միրաքյանի՝ Խորհրդային Միությունից դեռևս մնացել է պլանային տնտեսության այն մոտեցումը, որ բիզնեսը դա միայն արտադրելն է, այնինչ 21-րդ դարում բիզնեսը դա առաջին հերթին վաճառքն է, մարքեթինգն է: «ՓՄՁ ոլորտում շատերը չգիտեն ինչպես շփվել հաճախորդների հետ, ինչպես հաստատել միջազգային կապեր, չգիտեն վաճառքի և արտադրանքի փաթեթավորման պարզ կանոնները, այնինչն այսօր անհնար է պատկերացնել բիզնեսն առանց այդ ամենի», – նշեց Վահրամ Միրաքյանը:

Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար Գևորգ Պողոսյանի խոսքով՝ ՓՄՁ ոլորտում շատ ցածր է բիզնեսի պլանավորման և ֆինանսական գրագիտության մակարդակը, որը բիզնեսի ձախողումների պատճառներից մեկն է, և ՓՄՁ-ներն ունեն առանձին աջակցության կարիք այն ոլորտներում, որտեղ կա գիտելիքների պակաս, դա կարող է լինել, օրինակ, ուղղորդումն՝ ինչպես գրանցել բիզնես, ինչպես ընտրել հարկման համակարգը, ինչպես օգտվել մարքեթինգային մեխանիզմներից և այլն, և այս ուղղությամբ պետական և միջազգային բազմաթիվ ծրագրեր կան, որոնք ուղղված են աջակցելու ՓՄՁ-ներին հենց կրթական հարցերում:

Քննարկման մոդերատոր, Ամերիաբանկի Մանրածախ բանկային գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանի խոսքով՝ այսօր Հայաստանում ԲՈՒՀ-երը տալիս են բազում տեսական և ոչ գործնական գիտելիքներ: «Աշխարհի առաջատար համալսարաններն այսօր գործնական գիտելիքներ են տրամադրում՝ հիմնված բիզնեսի հաջողության և ձախողման պատմությունների վրա, իսկ մեզ մոտ կրթական համակարգի և բիզնեսի միջև կա մեծ ճեղքվածք: Կարծում եմ, որ մեր ԲՈՒՀ-երում ուսանողներին չեն ներկայացվում, օրինակ, Հայաստանում վերջին տարիներին սնանկ ճանաչված խոշոր և միջին ընկերությունների պատմությունները, թե որոնք էին ձախողման պատճառները, ինչ դասեր պետք է քաղել այդ ձախողումներից», – նշեց Արման Բարսեղյանն՝ ընդգծելով, որ Հայաստանում կրթական համակարգը պետք է մոտենա բիզնեսին, որպեսզի ուսանողը համալսարանն ավարտելուց հետո ունենա իրական գործնական գիտելիքներ և աշխատաշուկայում լինի մրցունակ:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88