Պաշտոնական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Նիկոլ Փաշինյան․ Նախորդ ամսվա անկումից հետո ունենք 12% արտահանման աճ
21/11/2018 14:29
Կիսվել

Նիկոլ Փաշինյան․ Նախորդ ամսվա անկումից հետո ունենք 12% արտահանման աճ

ՀՀ կառավարությունը ոչ արդյունավետ տնտեսությունից անցում է կատարում արդյունավետ տնտեսության։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Արագածոտնի մարզում համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Երբ ես հանդես էի գալիս ԱԺ-ում, որպես վարչապետի թեկնածու, դա մի ժամանակաշրջան էր, երբ ՀՀ-ում տնտեսական ցուցանիշների անկում էր արձանագրվել։ Ուսումնասիրելով այդ երևույթը նշեցի, որ տնտեսությունում ընթանում են առողջացման գործընթացներ։ Հիմա այդ անկումը շարունակվել է, չնայած այդ անկմանը մենք հոկտեմբերին ունեցել ենք 3% տնտեսության ակտիվության աճ։ Դա տեղի է ունեցել արդյունաբերության, միջին և փոքր ձեռնարկությունների ակտիվության հաշվին։ Այս ֆոնին մենք նախորդ ամսվա անկումից հետո ունենք 12% արտահանման աճ։ Սա ցույց է տալիս, որ տնտեսության վերաբերյալ մեր մեկնաբանությունն արդարացված է։ Մենք ոչ արդյունավետ տնտեսությունից անցում ենք կատարում դեպի արդյունավետ տնտեսություն»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձ կատարեց նաև հակակարկտային կայաններին։

«Ժամանակին մենք միջոցներ ծախսեցինք գազագեներատորային հակակարկտային կայաններ ստեղծելու վրա, չնայած  դրան կարկուտը շարունակում էր վնաս հասցնել։ Երբ վարչապետ ընտրվեցի, խորհրդակցություն հրավիրեցի ու պարզվեց, որ դրանք անարդյունավետ են և մենք պետք է դարձյալ գումար ծախսենք հրթիռային կայաններ ձեռք բերելու համար։ Վարչապետ դառնալուց հետո եղա գործարաններից մեկում, որտեղ այդ կայաններից էր դրված ու սեփականատերը նշեց, որ դրանց տեղադրումից հետո ոչ մի կարկուտ չի տեղացել։ Հետո պարզվեց մի տեղ գազը նորմալ չեն լցնում, մի տեղ չեն լցնում այն գազը, որն արդյունավետ է այդ կայանի համար, լավ չեն աշխատել և մեղքը գցել են այդ կայանների վրա։ Հանձնարարել եմ հանձնաժողով ձևավորեն և ուսումնասիրեն «Արմաս»-ի փորձը։ Համոզված եմ, որ այդ կայանները կարող են ճիշտ օգտագործելու դեպքում աշխատեն»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75