Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Հակոբ Արշակյանն այցելել է Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի Թալին-Լանջիկ ճանապարհահատված,
21/11/2018 16:31
Կիսվել

Հակոբ Արշակյանն այցելել է Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի Թալին-Լանջիկ ճանապարհահատված,

Նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այցելել է «Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի» Թալին-Լանջիկ (տրանշ-3) ճանապարհահատված, որտեղ աշխատանքներ է իրականացնում չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։

Այս ճանապարհահատվածում որակի ու ժամկետների հետ կապված մի շարք խնդիրներ էին առաջացել, որոնց լուծման ուղղությամբ վերջին շրջանում կոնկրետ քայլեր են ձեռնարկվել. համալրվել է մասնագետների քանակը, ավելացվել է շինտեխնիկան։ Բացի այդ, կապալառու ընկերության առաջարկով որոշում էր կայացվել փոփոխել իրականացվող աշխատանքների տեխնիկան ու մեթոդաբանությունը։

Որակի հսկողություն իրականացնող «Սպեա Ինջեներիա Եվրոպեա և ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում» ընկերության մասնագետները Հակոբ Արշակյանին ներկայացնելով իրավիճակը՝ նշել են, որ կատարված փոփոխությունների արդյունքում վերջին շրջանում որոշակի առաջընթաց է գրանցվել և լիահույս են, որ առաջիկայում այն ավելի կբարելավվի։

Չինական կողմի պատասխանատուներն էլ մանրամասնել են բոլոր այն քայլերը, որոնք կատարվում են շինարարության տեմպերն արագացնելու և նախանշված չափորոշիչներին համապատասխան որակ ապահովելու ուղղությամբ։

Հակոբ Արշակյանը հանձնարարել է արագացնել տեմպերը՝ պահպանելով նման ճանապարհների համար նախատեսված նորմատիվային պահանջները և բարձրորակ ճանապարհ կառուցել։

Նախարարի պաշտոնակատարը նաև ընդգծել է, որ «Հյուսիս-հարավի» շինարարությունը կարևորագույն նշանակություն ունի մեր երկրի և ժողովրդի համար, և շինարարության ընթացքը խստագույնս վերահսկվելու է՝ բացառելով որակական որևէ շեղում։

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01