Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 75.17+1.02 WTI - 71.18+1.22
COMEX:  GOLD - 2718.20+1.10 SILVER - 31.41+1.36
COMEX:  PLATINUM - 971.00+0.03
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.74+0.27 EUR/GBP - 1.0417-0.53
FOREX:  EUR/USD - 1.0417-0.53 GBP/USD - 1.2531-0.40
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44296.51+0.97 NASDAQ - 19003.65+0.16
STOCKS US: S&P 500 - 5969.34+0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8262.08+1.38 CAC40 - 7255.01+0.58
STOCKS EUR:  DAX - 19322.59+0.92
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել Թեղուտի հանքավայրի և Ալավերդու պղնձաձուլարանի խնդիրների մասին
27/11/2018 19:59
Կիսվել

Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել Թեղուտի հանքավայրի և Ալավերդու պղնձաձուլարանի խնդիրների մասին

Թեղուտի հանքավայրը կշահագործվի, երբ նորոգվի պոչամբարի ամբարտակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ալավերդի քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը։

«Վարչապետ ընտրվելու առաջին օրվանից այս թեմայով ես զբաղվել եմ։ Երբ Թեղուտի հանքավայրը շահագործվել է, շահագործվել է ռուսական ՎՏԲ բանկից 380 մլն դոլար վարկի ներգրավմամբ։ Այս տարվա փետրվարին պարզվել է, որ պոչամբարի ամբարտակի հետ կապված խնդիր կա, այս պայմաններում հանքավայրի աշխատանքը շարունակելու համար անհրաժեշտ է եղել դրա վերականգնումը։ Այդ հանգամանքով պայմանավորված՝ փորձել են նոր վարկ վերցնել ու զուգահեռ չեն կարողացել սպասարկել վարկը։ Այդ ընթացքում նաև չեն կարողացել ամբարտակը վերականգնելու համար նոր վարկ վերցնել, որովհետև և՛ Թեղուտը, և՛ պղնձաձուլական գործարանը գրավ են դրված եղել բանկից վերցված նախորդ վարկի դիմաց։ Արդյունքում՝ կառավարությունը հրավիրել է և ՎՏԲ-ին և «Վալեքս»-ին, ու ասել՝ բանակցեք ու գտեք լուծում։ Արդյունքում՝ Թեղուտի հանքավայրն անցել է բանկի հսկողության ներքո։ Մենք պարտավորություն ենք դրել բանկի վրա՝ ներգրավելու նոր օպերատոր, ով կաշխատացնի այդ հանքավայրը։ Հիմա մեր հայրենակից, ռուսաստանահայ Նորիկ Պետրոսյանը ստանձնել է այդ գործը։ Մենք մի պայման ենք դրել ու խնդիր ենք առաջադրել Պետրոսյանին, որպեսզի Թեղուտում լինի այնքան աշխատատեղ, որ, եթե պատմությունը երկարի, պղնձաձուլարանի աշխատակիցներին աշխատանքի վերցնեն Թեղուտում»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ հանքավայրի շահագործման համար որոշ ժամանակ է հարկավոր։

«Առանց այդ ամբարտակի նորոգման հնարավոր չէ աշխատեցնել հանքը։ Շուրջ 14 մլն դոլարի ներդրում է պետք վերանորոգման համար, որից հետո հանքավայրը կաշխատի, հնարավորինս արագ, շատ ավելի մեծ աշխատատեղերի թվով»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև պղնձաձուլարանի խնդրին։

«Պղնձաձուլարանը չի փակվել  ստուգումների արդյունքում։ Դա կապված է եղել Թեղուտի կարգավիճակի փոփոխության հետ, որովհետև այն գրավի տակ է։ Հիմա բանակցություններ են ընթանում, թե ում կմնան դրանք, բայց պղնձաձուլարանն առանց հանքավայրի չի կարող եկամտաբեր լինել։ Կամ երկուսն էլ մնում են «Վալեքս»-ին, կամ վերցնում է ՎՏԲ-ն, կամ ռուսական «Ռուսսկայա Մեդ» ընկերությունն ու փորձում աշխատեցնել»,- ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ այս պահին նոր պղնձաձուլարանների կառուցման բանակցություններ են ընթանում երկու տարբեր կազմակերպությունների հետ։

«Պղնձաձուլարան կառուցելու երկու ներդրումային առաջարկ կա՝ մեկը չինական, մյուսը իտալական ծագմամբ կապիտալից։ Հույս ունեմ, որ երբ քննարկվի նոր պղնձաձուլարանի նախագիծը, մենք կկարողանանք բնապահպանական բարձր ստանդարտներ սահմանել, որպեսզի նոր խնդիրներ չունենանք այդ ոլորտում։ Մենք քաջալերելու ենք, որ Հայաստանում զարգանա նաև գունավոր մետալուրգիան ու դա միևնույն ժամանակ չհանգեցնի բնապահպանական աղետի»,- հավելեց վարչապետի պաշտոնակատարը։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75