Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
«Վեոլիա ջուր»-ը հետաձգում է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների սակագնի բարձրացումը
28/11/2018 13:13
Կիսվել

«Վեոլիա ջուր»-ը հետաձգում է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների սակագնի բարձրացումը

Համաձայն Վարձակալության պայմանագրի և ՀՀ ՀԾԿՀ-ի կողմից «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին տրամադրված թիվ ԼՋ 0001 Լիցենզիայի` յուրաքանչյուր տարի նախատեսվում է Ընկերության կողմից բաժանորդներին մատուցվող խմելու ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների, այդ թվում` մանրածախ սակագների վերանայում (ճշգրտում): Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից։

Գործող օրենսդրության պահանջներին համապատասխան` «Վեոլիա Ջուր» ընկերությունը սույն թվականի օգոստոսին ՀՀ ՀԾԿՀ-ին ներկայացրել էր սակագները վերանայելու (ճշգրտելու) հայտ 2019թ. համար: Այն նախատեսում էր մոտ 14 ՀՀ դրամով գործող սակագնի բարձրացում 1/խմ ջրի համար, ներառյալ ԱԱՀ-ն:

Ս.թ. նոյեմբերի 19-ին ՀՀ ՀԾԿՀ-ում բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ տեղի ունեցավ 2019թ. հայտի աշխատանքային քննարկում: Դրա արդյունքներով, հաշվի առնելով հայտի շրջանակներում իրականացված մանրածախ ջրամատակարարման ծավալների մոնիթորինգի տվյալները, որոշվեց ՀՀ ՀԾԿՀ-ի հանձնաժողովի նիստի հաստատմանը ներկայացնել «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից մատուցվող խմելու ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների գումարային մանրածախ սակագինը 202,272 դրամ/խմ՝ ներառյալ ԱԱՀ-ն, սահմանելու վերաբերյալ նախագիծ, ինչը 10,858 դրամով ավել է 2018թ. գործող սակագնից։

Բաժանորդների սոցիալական բեռը թեթևացնելու համար ՀՀ ԷԵԲՊՆ-ն դիմել է «Վեոլիա Ջուր» ընկերությանը` Վարձակալության պայմանագրի ու Լիցենզիայի պահանջներից բխող սակագնի բարձրացումը բաժանորդների նկատմամբ չկիրառելու հնարավորության շուրջ բանակցելու նպատակով՝ առաջարկելով այլընտրանքային ֆինանսավորման եղանակ։

Նպատակ ունենալով նվազեցնել սպառողների սոցիալական բեռը` «Վեոլիա ջուր»  ընկերությունն ընդունում է ներկայացված առաջարկը և հետաձգում է 2019թ. համար մատուցվող խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների գումարային մանրածախ սակագնի օրինական բարձրացման կիրառումը: ՀՀ ԷԵԲՊՆ առաջարկի ընդունումը հանդիսանում է իր բաժանորդների նկատմամբ «Վեոլիա Ջուր» ընկերության ուշադիր և հոգատար վերաբերմունքի ևս մեկ վկայություն։

Իր հերթին ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային կոմիտեն համաձայնում է դրանով պայմանավորված «Վեոլիա ջուր» ընկերության եկամտի կորստի չափով վերջինիս 2019թ․ներդրումային պարտավորությունները նվազեցնել և հետաձգել, իսկ այդ ընթացքում համակարգում նախատեսված ներդրումներն իրականացնել Ջրային կոմիտեին ծրագրերի իրականացման համար տրամադրված վարկային միջոցների խնայողություններից:

Սույն համաձայնագիրը վկայում է ֆրանսիական «Վեոլիա Գրուպ» ընկերության և Հայաստանի Հանրապետության միջև ձևավորված փոխվստահության ամրապնդման և դրական ու հավասարակշիռ գործընկերական հարաբերությունների մասին:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59