Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+1.00
OIL:  BRENT - 87.61+6.35 WTI - 82.07+4.98
COMEX:  GOLD - 4361.80+0.49 SILVER - 65.11+2.81
COMEX:  PLATINUM - 1770.30+0.61
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.16+0.89 EUR/GBP - 1.1541-0.15
FOREX:  EUR/USD - 1.1541-0.15 GBP/USD - 1.351+0.16
STOCKS RUS:  RTSI - 874.57-0.01
STOCKS US: DOW JONES - 53975.98-0.11 NASDAQ - 26605.36-0.32
STOCKS US: S&P 500 - 7753.11-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 66970.22+2.08 TOPIX - 4100.61+0.63
STOCKS CHINA:  HANG SENG - 25937.49+1.05 SSEC - 3966.59+0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10862.50-0.35 CAC40 - 8726.03+0.13
STOCKS EUR:  DAX - 26323.88+0.02
10/08/2026  CBA:  USD - 365.88-0.29 GBP - 494.01+1.91
10/08/2026  CBA:  EURO - 422.81+0.69
10/08/2026  CBA:  GOLD - 51000+756 SILVER - 756.62+29.84
Տիգրան Սարգսյան․ ԵԱՏՄ թվային օրակարգն իրականություն պետք է դարձնենք
30/11/2018 14:02
Կիսվել

Տիգրան Սարգսյան․ ԵԱՏՄ թվային օրակարգն իրականություն պետք է դարձնենք

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է հանձնաժողովի և ընդհանուր եվրասիական օրակարգի համար կարևոր առաջնահերթությունները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, Տիգրան Սարգսյանը նշել է, որ կարևորագույն առաջնահերթություններից մեկը թվային օրակարգն է: «Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգը մենք իրականություն պետք է դարձնենք համատեղ ջանքերով: Այն պետք է ներդաշնակեցված լինի Եվրասիական տնտեսական միության անդամ բոլոր երկրներում: Հակառակ դեպքում դա կարող է նոր խոչընդոտներ առաջ բերել»,- ասել է Սարգսյանը:

Նա հայտնել է, որ այս տարի Եվրասիական տնտեսական հանձնաժողովում սկսել է աշխատել թվային գրասենյակը, որին ԵԱՏՄ անդամ երկրները և բիզնեսի ներկայացուցիչները տարբեր նախաձեռնություններ են փոխանցում: Այդպիսի նախաձեռնություններից է ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում ապրանքների տեղաշարժի թվային վերահսկողության, թվային տրանսպորտային միջանցքների ձևավորումն է: «ԵԱՏՄ անդամ երկրներին պետք են ծրագրեր, որոնք կարող են երկրների տնտեսությունները նոր մակարդակի բարձրացնել»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

ԵՏՀ կոլեգիայի նախագահը հայտել է, որ հանձնաժողովը դիտարկում է էլեկտրոնային առևտրի Եվրասիական միասնական էլեկտրոնային հարթակի ձևավորման նախաձեռնությունը: Նա ընդգծել է, որ այդ նախագծի իրականացման համար անհրաժեշտ է Եվրասիական տնտեսական միության անդամ բոլոր երկրների համաձայնությունը:

«Մենք Ղրղզստանի կողմից նախաձեռնություն ունենք էլեկտրոնային առևտրի Եվրասիական միասնական էլեկտրոնային հարթակի ձևավորման վերաբերյալ, և մենք մշակում ենք այն: Հիմա շուկայում տարբեր նախագծեր կան, օրինակ, «Յանդեքս»-ի և «Սբերբանկ»-ի հարթակների թվայնացումը: Եթե բոլոր երկրները համաձայն լինեն, մենք կողմնակից ենք, որպեսզի ձևավորենք Եվրասիական առևտրային հարթակ»,- նշել է Սարգսյանը:

10/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.88
-0.29
Եվրո (EUR)
422.81
+0.69
Ռուբլի (RUR)
4.4354
-0.0171
Լարի (GEL)
139.71
-0.02
51000
+756
Արծաթ
756.62
+29.84