2018թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունն աճել է 14.5%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 89,712.9 հազ․ լիտր ոչ ալկոհոլային ըմպելիք, որը նախորդ տարվա համանման ցուցանիշը գերազանցում է 14.5%-ով։
Միևնույն ժամանակ, բնական հյութերի արտադրությունը կրճատվել է 1.3%-ով և կազմել 9,385.8 հազար լիտր։ Հանքային ջրերի արտադրությունը նվազել է 6.3%-ով և կազմել 29,458.3 հազար լիտր։ Աղբյուրի ջրի արտադրությունը աճել է 7.2%-ով և կազմել 34,160.0 հազար լիտր։