2018թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում պլանշետների արտադրությունն աճել է 5.1 անգամ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 384 պլանշետ։ 2017թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 5.1 անգամ։
Միևնույն ժամանակ համակարգիչների արտադրությունը աճել է 66.8%-ով և կազմել 961։ Ինչ վերաբերում է սմարթֆոնների արտադրությանը, ապա վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանում սմարթֆոններ չեն արտադրվել։
Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։