Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
China National Electric Engineering ընկերությունը պատրաստակամություն է հայտնել Հայաստանում աղբից էներգիա ստանալու գործարան կառուցել
05/12/2018 14:39
Կիսվել

China National Electric Engineering ընկերությունը պատրաստակամություն է հայտնել Հայաստանում աղբից էներգիա ստանալու գործարան կառուցել

ՀՀ կառավարությունը, ի թիվս այլ ոլորտների, հատուկ ուշադրություն է դարձնում թափոնների համալիր կառավարման համակարգի մշակմանը և ներդրմանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Հայաստանի ամերիկյան համալսարանում ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից կազմակերպված «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն և ռազմավարություն» եռօրյա մեկնարկային աշխատաժողովի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը՝ նշելով, որ այդ նպատակով դեռ օգոստոս ամսին ՀՀ կառավարության աշխատակազմը կազմակերպել է միջգերատեսչական հանդիպումներ, որոնց մասնակցել են տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ և դրանից հետո որոշվել է ստեղծել մասնագիտական աշխատանքային խումբ՝ ներգրավելով բոլոր շահագրգիռ պետական գերատեսչություններին, ինչպես նաև խնդրով զբաղվող գերատեսչություններին, հասարակական կազմակերպություններին և հետազոտական կենտրոններին:  Նա ասաց, որ հենց այդ տրամաբանությունից ելնելով որոշվեց համագործակցել Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ, որը մեծ պոտենցիալ և գիտական ներուժ ունի այս ոլորտում:

«Սույն թվականի հոկտեմբերի 4-ին վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մշակման միջգերատեսչական աշխատանքները տանելու համար: Աշխատանքային խմբի շրջանակում իրականացվել են ոլորտը կարգավորող իրավական ակտերի, ինչպես նաև առկա ռազմավարության, ընթացիկ ծրագրերի ուսումնասիրություն: Ուսումնասիրվել են նաև «Սանիտեկ» ընկերության պայմանագիրը և դրա կատարման ընթացքը: Կատարված ուսումնասիրությունների և մասնագետների հետ քննարկումների արդյունքում որոշվել է թափորների կառավարման ռազմավարությունը մշակել քայլ առ քայլ ողջ հանրապետության տարածքում, հաշվի առնելով մեր երկրի առանձնահատկությունները և խնդրին համալիր մոտեցում տալու կարևորությունը»,- ասաց Գասպարյանը:

Ըստ Գասպարյանի` Հայաստանում նախ անհրաժեշտ է ունենալ կոշտ կենցաղային թափոնների քանակի և մորֆոլոգիական կազմի վերաբերյալ հատուկ ուսումնասիրություն:

«Այս նպատակով աշխատանքային խմբի կողմից Ամերիկյան համալսարանի հետ համագործակցությամբ մշակվել է տեխնիկական առաջադրանք, որը հստակ շարադրում է, թե ինչ տեղեկատվություն է անհրաժեշտ Հայաստանում թափոնների կառավարման ռազմավարությունը մշակելու համար: Ապա բանակցություններ են տարվել  մի շարք եվրոպական, ամերիկյան, ինչպես նաև չինական ընկերությունների հետ, որպեսզի վերջիններիս առաջարկությունները ներկայացվեն նշված հետազոտությունն իրականացնելու համար»,- նշեց Գասպարյանը:

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականը տեղեկացրեց, որ այս պահին Հայաստանում աղբի որակը և քանակը ուսումնասիրելու առաջարկություններ են ներկայացվել դանիական, շվեդական, հոլանդական, չինական և մի շարք ամերիկյան ընկերությունների կողմից:

«Այս պահին Հայաստանում աղբի որակը և քանակը ուսումնասիրելու առաջարկություններ են ներկայացվել դանիական, շվեդական, հոլանդական, չինական և մի շարք ամերիկյան ընկերությունների կողմից: Մոտ օրերս հանձնաժողովը կընտրի այն ընկերությունը, որը իրականացնելու է այս հետազոտությունը: Հաջորդ փուլով մենք մշակելու ենք այն ռազմավարությունը , որի հիման վրա ձևավորվելու է Հայաստանի կենցաղային թափոնների կառավարման համակարգը: Ըստ նախնական քննարկումների՝ հնարավոր է Հայաստանը բաժանել  մի քանի տարածաշրջանների, որտեղ կոշտ կենցաղային թափոնների համալիրի կառավարումը, հավաքումը, տեղակայումը, վերամշակումը կամ էլ էներգիայի արտադրությունը կիրականցվեն առանձին ընկերությունների կողմից: Հնարավոր է նաև ողջ Հայաստանի տարածքը մեկ կամ երկու ընկերության կողմից համալիր կառավարման տրամադրումը: Զուգահեռ աշխատանքներ են տարվում կոշտ կենցաղային թափոնների վերամշակմամբ զբաղվող արևմտյան խոշոր ընկերությունների հետ` Հայաստանում հնարավոր ներդրումային ծրագրեր մշակելու նպատակով: Ներկայումս առկա է ֆրանսիական ներդրողների կողմից և դանիական ընկերության տեխնոլոգիաների օգտագործման առաջարկը աղբից էներգիայի ստացման գործարան կառուցելու վերաբերյալ»,- ասաց  Գասպարյանը:

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի խոսքով`  Ավստրիայում, Շվեյցարիայում Ճապոնիայում, Գերմանիայում և Հոլանդիայում Հայաստանի դեսպանությունները  քննարկումներ են իրականացնում առաջատար ընկերությունների կողմից աղբի վերամշակման առաջարկություններ ստանալու ուղղությամբ:

«Չինաստանի պետական «China National Electric Engineering» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել նաև Հայաստանում աղբից էներգիա ստանալու գործարան կառուցել: Աշխատանքներ են տարվում նաև ոլորտին վերաբերող քարոզչության ուղղությամբ, ինչին աջակցության պատրաստակամություն է հայտնել Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Ստեֆանո Լազարոթոն»,- եզրափակեց Գասպարյանը:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2