2018թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում գարեջրի արտադրությունն աճել է 13.7%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 21,076.1 հազ․ լիտր գարեջուր, որը նախորդ տարվա համանման ցուցանիշը գերազացում է 13.7%-ով։
Միևնույն ժամանակ, օղու արտադրությունը կրճատվել է 30.4%-ով և կազմել 3,218.9 հազար լիտր։ Վիսկիի արտադրությունը նվազել է 30.9%-ով և կազմել է 627.5 հազար լիտր։ Գինու արտադրությունը նվազել է 6.6%-ով և կազմել 6,436.7 հազար լիտր, շամպայն գինիների արտադրությունը նվազել է 3.7%-ով և կազմել 413.4 հազար լիտր։