Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Ամերիաբանկ․ Նորաբաց Նոր-Նորք մասնաճյուղը նոր հաճախորդներին առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ
12/12/2018 15:42
Կիսվել

Ամերիաբանկ․ Նորաբաց Նոր-Նորք մասնաճյուղը նոր հաճախորդներին առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ

Ամերիաբանկը շարունակաբար  զարգացնում է իր թվային ծառայությունների շրջանակը և զուգահեռ ընդլայնում երկար աշխատանքային գրաֆիկով աշխատող իր մասնաճյուղերի շարքը: 

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 12-ին տեղի ունեցավ Ամերիաբանկի Նոր-Նորք մասնաճյուղի բացումը: Միջոցառմանը ներկա էին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհրյանը, ՀՀ ԿԲ Խորհրդի անդամ Օլեգ Աղասյանը, Ամերիաբանկի հաճախորդներ, գործընկերներ, հյուրեր և այլ անձինք:

Բացմանը հրավիրված էին նաև Բանկի ֆեյսբուքյան էջում հայտարարված «Ի՞նչ, Ո՞րտեղ, Ե՞րբ» մրցույթի հաղթողները, ովքեր ստացան մրցանակ Power Bank, ինչպես նաև որոշ ժամանակ առաջ Նոր-Նորքում մասնաճյուղ բացելու առաջարկով հանդես եկած հաճախորդներ, ովքեր հատուկ հրավերք էին ստացել մասնակցելու մասնաճյուղի բացմանը:

Նորաբաց «Նոր-Նորք» մասնաճյուղն իր դռներն է բացել հաճախորդների առջև Երևանում, Գայի պողոտա 16, «Մեգամոլ Մասիվ» առևտրի կենտրոն հասցեում: Այն Բանկի թվով վեցերորդ մասնաճյուղն է Երևանում, որն  աշխատելու է հատուկ գրաֆիկով` շաբաթը 7 օր, ժամը 10:30-ից մինչև ժամը 21:15՝ այսպիսով հնարավորինս հասանելի լինելով իր հաճախորդներին: «Նոր-Նորք» մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` բացելով հաշիվ Ամերիաբանկի «Նոր-Նորք» մասնաճյուղում մինչև 2019թ. մարտի 1-ը:

Մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով հետևյալ ծառայությունները.

– Նոր իրավաբանական անձի հաշիվ բացելու դեպքում Ամերիա Օնլայն/Մոբայլ Բանկինգ համակարգի տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ

– Business քարտի տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ

– Ընկերության երկու ղեկավարին/իրական շահառուին մեկական դեբետային կամ կրեդիտային քարտի տրամադրում /բացառությամբ՝ Platinum կամ Infinite տեսակի քարտերի/` մեկ տարվա անվճար սպասարկմամբ

– Նոր ֆիզիկական անձի  հաշիվ բացելու դեպքում մեկ դեբետային կամ կրեդիտային քարտի /բացառությամբ՝ Platinum կամ Infinite տեսակի քարտերի/ տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ

– Ամերիա Օնլայն/Մոբայլ Բանկինգ և Հեռախոսային բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում:

 «Նոր-Նորք» մասնաճյուղի տարածքում  տեղադրված են կանխիկի մուտքագրման բանկոմատ և վճարային տերմինալ: Մասնաճյուղն իր տեխնիկական բարձր հագեցվածության, պրոֆեսիոնալ աշխատակազմի և հատուկ աշխատանքային գրաֆիկի միջոցով  կապահովի հաճախորդների բարձրակարգ սպասարկման համար բարենպաստ պայմաններ:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88