Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.00-1.50
OIL:  BRENT - 107.04-0.68 WTI - 102.94-0.17
COMEX:  GOLD - 4310.00-1.57 SILVER - 63.51-1.17
COMEX:  PLATINUM - 1779.10-1.36
LME:  ALUMINIUM - 3253.00+1.01 COPPER - 14240.00+1.81
LME:  NICKEL - 16469.00-1.68 TIN - 53364.00-2.65
LME:  LEAD - 1892.00+0.26 ZINC - 3881.00+5.09
FOREX:  USD/JPY - 154.73+0.41 EUR/GBP - 1.1534-0.31
FOREX:  EUR/USD - 1.1534-0.31 GBP/USD - 1.3485-0.13
STOCKS RUS:  RTSI - 881.93+3.41
STOCKS US: DOW JONES - 52421.20-0.29 NASDAQ - 26186.41-0.56
STOCKS US: S&P 500 - 7619.98-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 63492.99-0.81 TOPIX - 4058.21+0.74
STOCKS CHINA:  HANG SENG - 24917.60+0.45 SSEC - 3885.33-0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10697.57+0.44 CAC40 - 8117.78-0.76
STOCKS EUR:  DAX - 25440.81-0.50
14/09/2026  CBA:  USD - 363.28+0 GBP - 489.96-0.65
14/09/2026  CBA:  EURO - 419.23-1.88
14/09/2026  CBA:  GOLD - 51230+243 SILVER - 745.63-21.84
Ուրսուլա Բերնսը նշանակվել է ՎԵՈՆ խմբի գլխավոր տնօրեն
14/12/2018 14:52
Կիսվել

Ուրսուլա Բերնսը նշանակվել է ՎԵՈՆ խմբի գլխավոր տնօրեն

Աշխարհում կապի և ինտերնետ ծառայությունների առաջատար պրովայդեր VEON խումբը (NASDAQ և Euronext Amsterdam: VEON), որի մաս է կազմում նաև Հայաստանում Beeline-ը՝  հայտարարում է խմբի նախագահի և գլխավոր տնօրենի պաշտոնում Ուրսուլա Բերնսին նշանակելու մասին:

Ուրսուլա Բերնսը 2017 թ.-ի հուլիսից եղել ՎԵՈՆ-ի Տնօրենների խորհրդի նախագահը, իսկ  2018 թ.-ի մարտից՝ կատարել է գործադիր տնօրենի պարտականությունները: Այս ընթացքում նա  ամբողջ խմբում հաջողությամբ ներդրել է պարզեցված կառուցվածք, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով զարգացող շուկաներին:

«Ինձ համար մեծ պատիվ է նշանակվել ՎԵՈՆ-ի նախագահի և գլխավոր տնօրենի պաշտոնում: Ընկերությունն աշխատում է բազմազան շուկաներում, որոնք առանձնանում են բնակչության աճով, որտեղ սրընթաց մեծանում է սմարթֆոն ունեցողների թիվը: Սա հստակ վկայում է ՎԵՈՆ-ի համար գոյություն ունեցող բազմաթիվ զարգացման հնարավորությունների մասին: Ես սիրով շարունակելու եմ առաջնորդել ՎԵՈՆ-ին դեպի էլ ավելի մեծ հաջողություններ», – նշեց Ուրսուլա Բերնսը:

«Խորհուրդը տպավորված է Ուրսուլայի աշխատանքի արդյունավետությամբ և ընկերության կառավարմամբ: Ղեկավար կազմը հոյակապ համագործակցություն է ցուցադրում և կենտրոնացած է ռազմավարական առաջնահերթությունների կատարման վրա: Ուրսուլան ՎԵՈՆ-ին առաջնորդել է 2,9 միլիարդ դոլար արժողությամբ մեծ գործարքի իրականացման ընթացքում՝ կապված Իտալիայի համատեղ ձեռնարկության վաճառքի հետ,  և ապահովել է կայուն գործառնական ցուցանիշներ եռամսյակի ընթացքում: Մենք վստահ ենք, որ նրա աշխատանքը որպես նախագահ և գլխավոր տնօրեն կօգնի հետագա բարեփոխումների հասնել ամբողջ ընկերությունում» – նշել է ՎԵՈՆ-ի Խորհրդի տնօրեն պարոն Ջուլիան Հորն-Սմիթը:

Ուրսուլա Բերնսի մասին

2018թ.-ի մարտին Ուրսուլա Բերնսը դարձել է ՎԵՈՆ-ի Գործադիր տնօրեն՝ անցած տարի որպես Տնօրենների խորհրդի նախագահ նշանակվելուց հետո: Ուրսուլա Բերնսը մեծ աշխատանքային փորձ ունի այնպիսի խոշոր միջազգային կազմակերպություններում, որոնք առնչվել են տեխնոլոգիական փոփոխությունների անհրաժեշտության հետ:

2010թ.-ից մինչև 2017թ.-ը նա եղել է Xerox կորպորացիայի Խորհրդի նախագահը, իսկ 2009թ.-ից մինչեւ 2016թ.-ը աշխատել է որպես Գլխավոր տնօրեն: Նա գլխավորել է Exxon Mobil-ի, Nestlé-ի և Uber-ի Տնօրենների Խորհուրդը:

ՎԵՈՆ-ի մասին

ՎԵՈՆ-ը NASDAQ-ում և Euronext Amsterdam-ում գրանցված՝ կապի և ինտերնետ ծառայությունների պրովայդեր է, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք այցելել՝ http://www.veon.com:

14/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
+0
Եվրո (EUR)
419.23
-1.88
Ռուբլի (RUR)
4.2997
+0.0026
Լարի (GEL)
139.37
+0
51230
+243
Արծաթ
745.63
-21.84