Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատել է կայուն
14/12/2018 16:00
Կիսվել

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատել է կայուն

Զեկույցի համաձայն՝ ֆինանսական համակարգի կայունությունն ամրապնդվել է, իսկ ճկունությունն աճել՝ երաշխիք հանդիսանալով ֆինանսական համակարգի գործունեության անընդհատության պահպանման համար: Թեև տարածաշրջանին բնորոշ արտաքին ռիսկերը մնում են արդիական, այնուամենայնիվ, իրականացված սթրես-թեստերի արդյունքները վկայում են, որ Հայաստանի բանկային համակարգի կողմից ռիսկերի կլանման ճկունությունը պահպանվում է:

Ըստ ԱՄՀ գործադիր խորհրդի գնահատման՝ Հայաստանի բանկային համակարգը ունակ է եղել դիմակայել 2014 թ.-ի տնտեսական անկման հետևանքներին՝ ինչին էապես նպաստել են նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից ձեռնարկած մի շարք մակրոպրուդենցիալ միջոցառումներ։ Բարձր է գնահատվել Բանկային վերահսկողության բազելյան հիմնարար սկզբունքներին ՀՀ բանկային համակարգի կարգավորման և վերահսկողական գործընթացների համապատասխանության մակարդակը: Վերոնշյալ սկզբունքներին ՀՀ բանկային համակարգի կարգավորման և վերահսկողական գործընթացներն ամբողջությամբ կամ հիմնականում  համապատասխանում են 97%-ով, ինչը զգալիորեն բարելավվել է նախորդ տարիների համեմատ (վերոնշյալ ցուցանիշը 2012 թ.-ին կազմել է 93%, իսկ 2005 թ.-ին՝ 70%):

ԱՄՀ գործադիր խորհուրդը ողջունել է ֆինանսական համակարգի կայունության և զարգացման մասով արձանագրված առաջընթացը: Կարևորելով դոլարիզացիայի մակարդակի նվազեցմանը, Բազել 3-ի պահանջների և ռիսկերի վրա հիմնված վերահսկողության ներդրմանն ուղղված միջոցառումների շարունակականությունն ու կատարելագործումը՝ Խորհուրդը հանդես է եկել մի շարք առաջարկություններով: Մասնավորապես, հաշվի առնելով բանկային համակարգի ցածր շահութաբերության մակարդակը, արտարժութային ռիսկից ածանցվող վարկային և իրացվելիության ռիսկերի նվազեցման անհրաժեշտությունը, Խորհուրդն առաջարկել է ներդնել իրացվելիության և կապիտալի նոր պահանջները, վերանայել և միջազգային լավագույն փորձին համապատասխանեցնել Ներքին կապիտալի համարժեքության գնահատման գործընթացը, չաշխատող և վերակառուցված վարկերի հաշվարկը, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման ֆինանսական հաշվառումը: Խորհրդի կողմից առաջարկվել է աշխատանքներ իրականացնել ֆինանսական ճգնաժամերի կառավարման գործընթացների կատարելագործման ուղղությամբ՝ այն առավել սահուն և համապարփակ դարձնելու նպատակով:

Ֆինանսական հատվածի գնահատման ծրագիրն (FSAP) իրենից ներկայացնում է առանձին երկրների ֆինանսական համակարգերի համակողմանի վերլուծություն: Զարգացող և անցումային երկրներում գնահատումն իրականացվում է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կողմից համատեղ: Ֆինանսական հատվածի գնահատման ծրագիրը բաղկացած է երկու հիմնական մասերից՝ ֆինանսական կայունության և ֆինանսական զարգացվածության գնահատումներից:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2