Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 397.00-98.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 114.16-1.09 WTI - 101.44+0.13
COMEX:  GOLD - 4044.70-0.35 SILVER - 53.20-2.01
COMEX:  PLATINUM - 1519.70-1.25
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.76-0.12 EUR/GBP - 1.1144+0.21
FOREX:  EUR/USD - 1.1144+0.21 GBP/USD - 1.332+0.17
STOCKS RUS:  RTSI - 983.83-0.57
STOCKS US: DOW JONES - 52475.10+0.19 NASDAQ - 26549.85+0.27
STOCKS US: S&P 500 - 7743.98+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64659.47+1.10 TOPIX - 4003.28+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 22958.65-0.59 SSEC - 3651.43-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10694.50+0.07 CAC40 - 7886.96+0.00
STOCKS EUR:  DAX - 25704.02+0.44
29/10/2026  CBA:  USD - 360.3-0.21 GBP - 480.03+1.45
29/10/2026  CBA:  EURO - 401.7+0.74
29/10/2026  CBA:  GOLD - 46822-204 SILVER - 622.87+5.44
ՀիմնաՏավուշ. 171 ընտանիք կօգտվի արևային էներգիայից
17/12/2018 16:52
Կիսվել

ՀիմնաՏավուշ. 171 ընտանիք կօգտվի արևային էներգիայից

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գյուղերի զարգացման  ծրագրերի շրջանակում գործող «ՀիմնաՏավուշ» հիմնադրամը շարունակում է նպաստել Տավուշի գյուղատնտեսության զարգացմանը:  Այս տարի 45 հղի երինջներ են ներմուծվել Դանիայի Թագավորությունից: Հատուկ սերմնավորման շնորհիվ ծնվել են էգ հորթեր, ինչը կնպաստի ֆերմայի կաթնային ուղղության զարգացմանը: Բարելավվել են անասնակերի պահպանման պայմանները, մեծացվել է հարդանոցը և փոխվել է կերակրման մեթոդը: Ֆրանսիացի փորձագետների պարբերաբար այցերի շնորհիվ ներմուծվել են  ֆերմայի կառավարման արդի մեթոդներ:

Լուսաձոր համայնքում 8 հեկտարի վրա արդեն իրականացված Էլիտար աշնանացան 20 տոննա ցորենի բերքը հավասարապես բաժանվել է Լուսաձոր համայնքի 150 գյուղացիական տնտեսություններին:  Գյուղացիներին անհատույց տրամադրվել է ճակնդեղի սերմեր, ինչից ստացված 150 տոննա բերքը գնվել է նրանցից: 2018թ. Մարզի 10 համայնքների 4000 գյուղացիական տնտեսություններին տրամադրվել է շուրջ 7000 տնկի (խնձորենի, նռենի, բալենի, արքայանարինջ և այլն):  Գյուղատնտեսի կողմից իրականացվել են պրակտիկ դասընթացներ`տնկիների ճիշտ մշակման վերաբերյալ:

Կիրանց, Նավուր, Գոշ, Գանձաքար, Արծվաբերդ, Կողբ համայնքներում հիմնադրամի կողմից կառուցված փոքր մինի-ֆերմաներում իրականացվել են բարեկարգման աշխատանքներ: Այժմ գրեթե բոլոր փոքր ֆերմաներն ունեն հարդանոց, որտեղ կարող են պահեստավորել անասնակերը:

2017թ. հիմնադրամը ՀՀ Տավուշի մարզում ներդրել էր արևային էներգիայի կիրառման ծրագիրը: Առաջին շահառու համայնքը Խաշթառակն էր, որտեղ արդեն 50 ընտանիք ապահովված է տաք ջրով (300 լ), ինչպես նաև համայնքային նշանակության շինությունները՝ դպրոցը, մանկապարտեզը, բուժկետը, համայնքապետարանը: 2018թ. հաջորդ շահառու համայնք դարձավ Լուսաձորը, որտեղ տեղադրվեցին 10 արևային ջրատաքացուցիչներ: Հաշվի առնելով ծրագրի արդյունավետությունը, նախատեսվում է այն շարունակել 2019թ. այլ շահառու համայնքներում. 171 ընտանիք կսկսի օգտվել արևային էներգիայից:

Ընթացիկ տարում ընդլայնվել է կաթնամթերքի արտադրամասը և համալրվել նոր սարքավորումներով՝ նպաստելով հիգիենայի կանոնների առավել պահպանմանը: Արտադրամասի աշխատակիցներին իր մասնագիտական փորձառությունն է փոխանցում ֆրանսիացի պանրագործ Պատրիկ Ֆրանժինը, ով պարբերաբար այցելում է Հայաստան: 2019թ.–ին նախատեսվում է նաև այլ ֆրանսիացի փորձագետների այց` նոր պանրատեսակներ ստանալու համար: Լուսաձորում արտադրվող կաթնամթերքը վաճառվում է Իջևանի և Երևանի ֆիրմային խանութներում, սուպերմարկետում, ինչպես նաև Մոսկվայի մեծածախ առևտրի կենտրոններում:

29/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.3
-0.21
Եվրո (EUR)
401.7
+0.74
Ռուբլի (RUR)
4.4751
-0.0003
Լարի (GEL)
138.9
-0.08
46822
-204
Արծաթ
622.87
+5.44