
ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ – ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՉԵՆ ԲԱՐՁՐԱՑՎԻ
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն խոստացել է այս տարի չբարձրացնել Հայկական երկաթուղով բեռնափոխադրումների սակագները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլինը` նշելով, որ ճգնաժամի պայմաններում ընկերությունը սակագների բարձրացման քաղաքականություն չի վարի:
Ըստ նրա` սակագները չեն բարձրացվել անգամ այն դեպքում, երբ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացվել է, եւ ընկերության կոմունալ ծախսերը զգալիորեն ավելացել են:
Առաջիկայում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության սակագնային նոր քաղաքականությունը կհաստատվի, որով նույնպես բարձրացումներ չեն նախատեսվում: Դրանք, ըստ Շ.Շայդուլինի, հրապարակային սակագներ կլինեն եւ կհաստատվեն ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից: