Պաշտոնական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 418.50-0.50 EUR SELL - 424.50-1.50
OIL:  BRENT - 87.61+6.35 WTI - 82.07+4.98
COMEX:  GOLD - 4361.80+0.49 SILVER - 65.11+2.81
COMEX:  PLATINUM - 1770.30+0.61
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.16+0.89 EUR/GBP - 1.1541-0.15
FOREX:  EUR/USD - 1.1541-0.15 GBP/USD - 1.351+0.16
STOCKS RUS:  RTSI - 874.57-0.01
STOCKS US: DOW JONES - 53975.98-0.11 NASDAQ - 26605.36-0.32
STOCKS US: S&P 500 - 7753.11-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 66970.22+0.00 TOPIX - 4100.61+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25652.82-1.10 SSEC - 3934.09-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10862.50-0.35 CAC40 - 8726.03+0.13
STOCKS EUR:  DAX - 26323.88+0.02
11/08/2026  CBA:  USD - 366.07+0.19 GBP - 494.08+0.07
11/08/2026  CBA:  EURO - 422.23-0.58
11/08/2026  CBA:  GOLD - 50896-104 SILVER - 752.48-4.14
Գյուղնախարարությունում քննարկվել է լոլիկի ցեցի դեմ ագրոմիջոցառումների իրականացման հարցը
18/12/2018 17:45
Կիսվել

Գյուղնախարարությունում քննարկվել է լոլիկի ցեցի դեմ ագրոմիջոցառումների իրականացման հարցը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր կազմակերպվել էր խորհրդակցություն` լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ ագրոմիջոցառումների իրականացմանը վերաբերող հարցերը քննարկելու նպատակով, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը: Հանդիպմանը մասնակցում էին մարզպետարանների գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետեր, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցների ղեկավարներ, գիտնականներ, ֆերմերներ, ոլորտի այլ պատասխանատուներ: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության լրատվական ծառայությունից։

Հանդիպման սկզբում Գառնիկ Պետրոսյանը նշել է, որ չնայած նախորդ տարիներին ցեցի դեմ իրականացված պայքարի միջոցառումներին` բնակլիմայական պայմաններով պայմանավորված ընթացիկ տարում այն զգալի վնաս է հասցրել լոլիկի դաշտերին և պայքարի միջոցառումներ չիրականացնելու դեպքում շատ արագ կարող է տարածվել ամբողջ հանրապետությունում` վնասելով մորմազգի մշակաբույսերի ցանքատարածությունները:

Գառնիկ Պետրոսյանի խոսքով` հետագա վնասը կանխելու նպատակով 2019 թվականի համար մշակվել է պայքարի արդյունավետ միջոցներ, ըստ որի նախատեսվում է լոլիկի ցանքատարածքներում իրականացնել ֆերոմոնային թակարդների կիրառմամբ մշտադիտարկում, ինչը հնարավորություն կտա արագ հայտնաբերել վարակի օջախները, ճշգրտել պայքարի միջոցառումների ժամկետները և այդ մասին իրազեկել հողօգտագործողներին։

Հանդիպման մասնակիցները համակարծիք էին, որ ցեցի դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է համակողմանի մոտեցում և ուսումնասիրություն` խնդրի վերաբերյալ առկա տեսական գիտելիքների և ֆերմերների պրակտիկ փորձի համադրմամբ: Կարևորվել է նաև հողօգտագործողների իրազեկվածության մակարդակի բարձրացումը զանգվածային լրատվամիջոցների,  խորհրդատվական ծառայությունների և տեղեկատվական գրքույկների միջոցով:

Այնուհետև հանդիպման մասնակիցները ներկայացրել են խնդրի հնարավոր լուծման իրենց տարբերակները և հնչեցրել մի շարք առաջարկներ, այդ թվում` նաև մարզերից մեկում պիլոտային ծրագրի իրականացման վերաբերյալ:

Ամփոփելով հանդիպման արդյունքները` Գառնիկ Պետրոսյանը նշել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հանգամանորեն կուսումնասիրի բոլոր առաջարկները` դրանք ծրագրային փաստաթղթում ներառելու նպատակով:

11/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.07
+0.19
Եվրո (EUR)
422.23
-0.58
Ռուբլի (RUR)
4.4217
-0.0137
Լարի (GEL)
139.74
+0.03
50896
-104
Արծաթ
752.48
-4.14