Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.50
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 88.29-1.02 WTI - 83.44+0.38
COMEX:  GOLD - 4478.10-2.60 SILVER - 67.00-2.56
COMEX:  PLATINUM - 1833.50-0.93
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.01+0.37 EUR/GBP - 1.1584-0.53
FOREX:  EUR/USD - 1.1584-0.53 GBP/USD - 1.3531-0.43
STOCKS RUS:  RTSI - 778.32+1.45
STOCKS US: DOW JONES - 53559.99-0.02 NASDAQ - 26402.42-0.52
STOCKS US: S&P 500 - 7711.76-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66405.56+0.41 TOPIX - 4146.71+0.72
STOCKS CHINA:  HANG SENG - 25584.79+0.07 SSEC - 3952.18-0.11
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.29 CAC40 - 8401.18+0.98
STOCKS EUR:  DAX - 26569.99+0.77
28/08/2026  CBA:  USD - 364.32-0.15 GBP - 495.11+0.41
28/08/2026  CBA:  EURO - 424.36+0.15
28/08/2026  CBA:  GOLD - 53517-755 SILVER - 802-0.62
Beeline․ Starthub Offline-ի շրջանակում ստարտափների հետ հանդիպեց Ամալյա Եղոյանը
24/12/2018 11:28
Կիսվել

Beeline․ Starthub Offline-ի շրջանակում ստարտափների հետ հանդիպեց Ամալյա Եղոյանը

Հայաստանում Beeline-ի և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամի կողմից համատեղ իրականացվող StartHub Armenia նախագծի շրջանակներում տեղի ունեցավ Starthub Offline հերթական հանդիպում-քննարկումը։ StartHub Offline-ը միջոցառումների շարք է, որի ընթացքում ստարտափների ներկայացուցիչները հանդիպում և քննարկումներ են անցկացնում ՏՏ ոլորտի առաջատարների հետ։

Այս հանդիպման խորագիրն էր՝ «Հայկական ստարտափների ներկան և ապագան», բանախոսը՝ Business Development Advisors (BDA) ընկերության տնօրեն Ամալյա Եղոյանը, ով ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնում համակարգել է ՏՏ ոլորտը։ Ամալյա Եղոյանը երկար տարիներ ղեկավարել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը։ Նա մասնագիտացած է բիզնեսի կառավարման ոլորտում։

Հանդիպման ընթացքում խոսվել է ստարտափ էկոհամակարգի զարգացման ուղղությունների, առկա առավելությունների և բացթողումների մասին։ Ամփոփվել է 2018 թ-ը, որը մասնակիցների կողմից գնահատվել է չափազանց հաջող, անդրադարձ է եղել նաև 2019 թ-ի սպասումներին։

«ՏՏ ոլորտում 2018-ն իրականում շատ բուռն էր։ Ստարտափ էկոհամակարգի մասին խոսելիս շատ ուրախ եմ նշել, որ այն ոչ միայն Երևանով է սահմանափակվում, այլև մենք զարգացում և առաջընթաց ունենք նաև մարզերում»,- ամփոփելով տարին՝ նշեց Business Development Advisors (BDA) ընկերության տնօրեն Ամալյա Եղոյանը

«Այսօր ամփոփեցինք տարին և խոսեցինք ապագայի սպասելիքների մասին։ Starthub-ը, որպես նախագիծ, նույնպես ամփոփում է տարին և կարող եմ ասել, որ կարճ ժամանակահատվածում մենք դարձանք հայկական ստարտափ էկոհամակարգի նկատելի բաղադրիչներից մեկը։ Starthub-ի առաջնային նպատակը ստարտափների տեղեկատվական աջակցությունն է, ինչ էլ մեծ սիրով անում ենք մեր starthub.am կայքի և Starthub Offline հարթակի միջոցով։ Շնորհակալություն եմ հայտնում Beeline-ին և Starthub-ի թիմին, համոզված եմ, որ հաջորդ տարի ավելի մեծ եռանդով կշարունակենք այս նախագիծը», – նշեց Տեխնոլոգիական զարգացման կենտրոն հիմնադրամի Խորհրդի նախագահ Սամվել Չախալյանը։

«Beeline-ը ստարտափների աջակցությանն ուղղված բազմաթիվ ծրագրեր է իրականացնում, և այդ շարքում  Starthub-ը հատուկ տեղ է զբաղեցնում, քանի որ ամփոփ տեղեկատվություն է ապահովում ոլորտի բոլոր մասնակիցների համար՝ թե ստարտափների, թե ներդրողների։ Իսկ այսօրվա նման հանդիպումները թույլ են տալիս քննարկել կարևորագույն հարցերը ոլորտի փորձագետների հետ և մշտապես թարմ ու արդիական խնդիրներ լուսաբանել հարթակում, որպեսզի հայկական էկոհամակարգը էլ ավելի զարգանա և առողջանա»,-նշեց Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Նաիրա Նազարյանը։

Starthub Armenia ծրագրի ընթացքին հետևելու և առաջիկա հանդիպում-քննարկումների մասին տեղյակ լինելու համար կարող եք այցելել https://starthub.am կայք կամ StartHub Armenia ֆեյսբուքյան էջ։

28/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.32
-0.15
Եվրո (EUR)
424.36
+0.15
Ռուբլի (RUR)
4.2392
-0.0241
Լարի (GEL)
139.38
-0.08
53517
-755
Արծաթ
802
-0.62