Պաշտոնական

USD BUY - 362.50-0.50 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 421.00-1.00 EUR SELL - 428.00+0.00
OIL:  BRENT - 93.60+0.05 WTI - 87.06+0.65
COMEX:  GOLD - 4624.10+2.39 SILVER - 69.47+2.12
COMEX:  PLATINUM - 1895.70+0.86
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.91-0.08 EUR/GBP - 1.1679-0.11
FOREX:  EUR/USD - 1.1679-0.11 GBP/USD - 1.3636-0.04
STOCKS RUS:  RTSI - 811.09+1.16
STOCKS US: DOW JONES - 53277.01+0.98 NASDAQ - 26180.46+0.43
STOCKS US: S&P 500 - 7674.37+0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10816.56+0.64 CAC40 - 8484.43+0.37
STOCKS EUR:  DAX - 26136.56+0.59
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
Հաստատեց մայրաքաղաքի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի նախագիծը
25/12/2018 17:49
Կիսվել

Հաստատեց մայրաքաղաքի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի նախագիծը

Երևան քաղաքի ավագանին 28 կողմ, 10 դեմ և 12 ձեռնպահ ձայների համամասնությամբ հաստատեց Երևանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի նախագիծը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն ասաց, որ Երևանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի նախագիծը մշակվել է հաշվի առնելով  սեպտեմբերի 23-ին անցկացված Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները:

Երևանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի հիմնական նպատակն է՝ նախանշել քաղաքային տնտեսության զարգացման ուղղությունները՝ հաշվի առնելով առկա հիմնախնդիրները:

«Առաջիկա 5 տարիների ծրագրերն ու միջոցառումները կազմվել են՝ հիմք ընդունելով մայրաքաղաքի զարգացման գերակայությունները, առկա հիմնախնդիրները և ֆինանսավորման հնարավորությունները։ Ծրագիրն ուղղված է քաղաքային տնտեսության բոլոր ոլորտների զարգացմանը: Ծրագրի նպատակն է իրականացնել համակարգային բարեփոխումներ՝  նոր մոտեցումների կիրառմամբ՝ հաշվի առնելով քաղաքացու շահերի և իրավունքների պաշտպանությունը»,-ասաց նա:

Հայկ Սարգսյանի խոսքով՝ ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է վերջնականապես լուծել մայրաքաղաքի աղբահանության և, ընդհանրապես, կենցաղային կոշտ թափոնների կառավարման խնդիրները՝ նոր և ժամանակակից լուծումներով: Քաղաքաշինության ոլորտում միասնական մոտեցումների ձևավորումը և քաղաքային զարգացման քաղաքաշինական ռազմավարության մշակումը ծրագրով նախատեսված առաջնային և անհետաձգելի քայլերից են: Հասարակական տրանսպորտի համակարգային բարեփոխումները, ոլորտի ամբողջական արդիականացումը և ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխանեցումը, արդյունավետ կառավարման մեխանիզմների ներդրումը 2019-2023 թթ. հնգամյա ծրագրի գերակա ուղղություններից են:

Ծրագրով նախատեսվում է բնակարանային-կոմունալ ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացմանը և կառավարման մարմինների նկատմամբ բնակիչների վստահության բարձրացմանն ուղղված քայլերի իրականացում: Նախատեսվում է խիստ վերահսկողության տակ պահել բնապահպանության ոլորտը՝ բացառելով հանրային կանաչ տարածքների հաշվին կառուցապատման արդյունքում կանաչ տարածքների ոչնչացումը: Ծրագիրը նաև նախատեսում է իրականացնել նպատակային ծրագրեր կանաչապատման նոր մոտեցումների կիրառման միջոցով: Կիրականացվեն նաև էներգախնայողությանը, էներգաարդյունավետությանը և վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմանն ուղղված ծրագրեր, որոնք կնպաստեն քաղաքի էկոլոգիական վիճակի բարելավմանը, ֆինանսական ռեսուրսների խնայողությանն ու արդյունավետության բարձրացմանը: Գերակա ուղղություններից է լինելու առողջապահության և սոցիալական ապահովության համակարգերի բարելավումը, Երևան քաղաքում կրթական համակարգի որակի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումը:

 Հասցեական և նպատակային ծրագրեր կիրականացվեն մայրաքաղաքի զբոսաշրջային գրավչության բարձրացման նպատակով: Երևանի զարգացման հնգամյա ծրագրի առանձին ոլորտ է հանդիսանում «Խելացի Երևան» ծրագիրը, որով կարևորվում են կառավարման օպտիմալացումն ու ծառայությունների որակի բարելավումը, նոր տեխնոլոգիաների լայն կիրառությանը։

Երևանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրով քաղաքային տնտեսության զարգացման գործում մեծ կարևորություն է տրվում համայնք-մասնավոր հատված համագործակցությանը և համատեղ իրագործվող ծրագրերի շրջանակի ընդլայնմանը։

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6