Ֆինանսական

USD BUY - 385.00-0.50 USD SELL - 389.00+1.00
EUR BUY - 419.00+1.00 EUR SELL - 425.00+3.00
OIL:  BRENT - 74.39+1.76 WTI - 70.83+2.16
COMEX:  GOLD - 2747.60+0.06 SILVER - 32.93+1.07
COMEX:  PLATINUM - 1007.80+0.58
LME:  ALUMINIUM - 2600.00-0.67 COPPER - 9570.50+0.68
LME:  NICKEL - 15944.00+1.44 TIN - 31724.00+1.64
LME:  LEAD - 2053.50+1.68 ZINC - 3069.50+1.34
FOREX:  USD/JPY - 152.17-0.53 EUR/GBP - 1.089+0.52
FOREX:  EUR/USD - 1.089+0.52 GBP/USD - 1.2985+0.46
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42052.19+0.69 NASDAQ - 18239.92+0.80
STOCKS US: S&P 500 - 5728.80+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 38053.67+0.00 TOPIX - 2644.26+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 20567.52+0.30 SSEC - 3310.21+1.17
STOCKS EUR:  FTSE100 - 8177.15+0.83 CAC40 - 7409.11+0.80
STOCKS EUR:  DAX - 19254.97+0.93
04/11/2024  CBA:  USD - 387.09-0.08 GBP - 501.63+1.68
04/11/2024  CBA:  EURO - 421.97+1.46
04/11/2024  CBA:  GOLD - 34153.45+119.29 SILVER - 408.20-9.92
ՀՀ դրամը շարունակում է պահպանել կտրուկ դևալվացիայի ռիսկը
25/12/2018 19:51
Կիսվել

ՀՀ դրամը շարունակում է պահպանել կտրուկ դևալվացիայի ռիսկը

Բավականին հաճախակի են դարձել քննարկումներն այն մասին, թե որ երկրի արժույթն է առավել կայուն՝ խնայողությունները պահպանելու համար, ինչպիսի հնարավոր զարգացումներ կարելի է սպասել արտարժույթի փոխարժեքից, ազգային արժույթից և այլն։

Այս հոդվածում առաջարկում ենք դիտարկել 2019 թվականի համար առավել նախընտրելի արժույթները, որոնցով խնայողություններն ու ազատ դրամական միջոցները կարելի է պահել առավել արդյունավետ և անվտանգ։

Նախ փոքրիկ անդրադարձ առաջատար կենտրոնական բանկերի դրամավարկային քաղաքականության և 2019 թվականի ծրագրային դրույթների մասին։ Դեկտեմբերին կայացած ԵԿԲ-ի նիստում խորհուրդն առաջին անգամ որոշում կայացրեց դադարեցնել 2015 թվականի մարտից մեկնարկած QE ծրագիրը։ Այսպիսով ԵԿԲ-ն ազդարարեց տնտեսության առողջացմանը ուղված քայլերի արդյունավետության մասին՝ հստակ մեսիջ ուղարկելով դրամավարկային քաղաքականության խստացման հեռանկարի վերաբերյալ։ Որքան էլ Մարիո Դրագին փորձում է իրեն հատուկ լռությամբ պահպանել տոկոսադրույքի բարձրացման ինտրիգը, այնուամենայնիվ միայն 2019 թվականի համար փորձագետները կանխատեսում են նվազագույը տոկոսադրույքի կրկնակի բարձրացում 0.25%-ային կետով, հիմք ընդունելով վերջին 4 ամաիսների ընթացքում 2% ինֆլյացիայի ցանկալի մակարդակի ամրապնդումը։ Բնականաբար այս ծրագրերի խստացնող հեռանկարը վերջին հաշվով կհանգեցնեն եվրոյի արժեվորմանը ԱՄՆ դոլարի նկատմամբ (այլ հավասար պայմաններում)։

Միևնույն ժամանկ իրադարձություններն առավել քան հետաքրքիր են զարգանում Միացյալ Նահանգներում։ ԴՊՀ-ի դեկտեմբերին կայացած նիստում, միայն այս տարի արդեն 4-րդ անգամ տեղի ունեցավ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը 0.25%-ային կետով՝ հասցնելով այն 2.5%-ի։ Սրանից զատ ԴՊՀ-ն պլանավորում է գալիք տարվա համար ևս 2 անգամ բարձրացնել այն՝ հիմնվելով տնտեսական աճի, ինֆլացիայի ցանկալի մակարդակի և աշխատուժի շուկայի կայուն ցուցանիշների վրա։ Որքան էլ Ժերոմ Պաուելի ելույթում դրամավարկային քաղաքականության խստացումը հիմնավորվում է որպես տրամաբանական գործողությունների շարք, այնուամենայնիվ, դա հանգեցնում է ԴՊՀ – Սպիտակ Տուն շահերի բախմանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ անգամ չէ որ իր ելույթներում և թվիթերում քննադատել է ԴՊՀ-ի գործողությունները։ Զարգացումներն այնպիսի ընթացք են ստացել, որ Թրամփը սկսել է դիտարկել Ժերոմ Պաուելին զբաղեցրած պաշտոնից ազատման հարցը։ Սա վկայում է այն մասին, որ բարձր տոկոսադրույքները հղի են խիստ բացսական հետևանքներով ԱՄՆ տնտեսության համար, և որ քաղաքականության խստացումն այնքան էլ ժամանակի մարտահրավերներին համահունչ չի իրականացվում։ Եթե այս ամենին ավելացնենք նաև Միացյալ Նահանգների տնտեսությանը սպառնացող այնպիսի աշխարհաքաղաքական ռիսկեր, ինչպիսին է ԱՄՆ – Չինաստան առևտրային պատերազմի վտանգը կամ համաշխարհային տնտեսական աճի դանդաղեցման միտումները, ապա միանշանակ է, որ 2019 թվականի համար, ենթադրյալ 3%-անոց վերաֆինանսավորման տոկոսադրույքը կարելի է համարել չհիմնավորված ճոխություն ԴՊՀ-ի համար։ Հաշվի առնելով այս ամենը, վերջինիս կողմից քաղաքականության վերանայման հարցը կարելի է ենթադրել, որ կմնա շուկայի կարգավորիչի օրակարգում։

Ինչ վերաբերում է ՀՀ ազգային արժույթի փոխարժեքի հեռանկարին, ապա այն կշարունակի արժեզրկման գործընթացը, հատկապես երբ Կնետրոնական Բանկը 2019 թվականի համար նորից կանխատեսում է ինֆլյացիայի 4%-անոց շեմից էական ցածր մակարդակ։ Շատ կարևոր է հաշվի առնել, որ մի շարք հանգամանքներով պայմանավորված ՀՀ դրամը շարունակում է պարունակել կտրուկ դևալվացիայի շուկայական ռիսկը, որն ի զորու է հերթական անգամ 8-12%-ով արժեզրկել ազգային արժույթին։

Հիմնվելով վորոհիշյալ փաստերի վրա, EUR/USD արժութային զույգն ունի բոլոր նախապայմանները 2019 թվականի ընթացքում արժեվորվել 7-10%-ով։ Սա նշանակում է, որ Եվրոն առնվազն նույնքան կարժեվորվի մեր ազգային արժույթի նկատմամբ։ Ուստի, խնայողությունների պահպանման համար 2019 թվականի ծրագրով առաջարկում ենք դիտարկել միջոցների հետևյալ տեղաբաշխումը, համաձայն որի 45%-ը պահպանել Եվրոյով, 40%-ը պահպանել ԱՄՆ դոլարով և իհարկե 15%-ը պահպանել ՀՀ դրամով։

Գոռ Գևորգյան, վերլուծաբան

04/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.09
-0.08
Եվրո (EUR)
421.97
+1.46
Ռուբլի (RUR)
3.91
-0.04
Լարի (GEL)
141.74
-0.14
34153.45
+119.29
Արծաթ
408.20
-9.92