
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՆԱՎԹԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 05/06/09
Երեկ` հունիսի 4-ին, և այսօր գիշեր հիմնական բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով նավթի գներն աճել են, ինչը մեծապես պայմանավորված է ամերիկյան ներդրումային Goldman Sachs բանկի հրապարակած կանխատեսումներով, որոնց համաձայն համաշխարհային տնտեսությունը կարող է վերականգնվել արագ տեմպերով;
Առևտրային շրջանների արդյունքներով Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում հուլիս ամսվա ֆյուչերսների գինը WTI տոսակի նավթի մեկ բարելի դիմաց աճել է 2,45 դոլարով (3,70%-ով) և կազմել 66,12 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում հուլիս ամսվա ֆյուչերսների գինը BRENT տեսակի նավթի մեկ բարելի դիմաց աճել է 2,83 դոլարով (4,29%-ով) և սահմանվել 68,71 դոլար: