Հրապարակ. Երևանի քաղաքապետարանի ամբողջ աշխատակազմը ստացել է 2-ական աշխատավարձ՝ որպես նախատոնական պարգևատրում
«Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը խանդավառված է․ բոլորն անխտիր ստացել են 2-ական աշխատավարձ՝ որպես նախատոնական պարգևատրում։ Մարությանը խտրականություն չի դրել՝ ստացել են ոչ միայն քաղաքապետի մերձավորները, ինչպես անցյալում էր։
Ի դեպ, դա օրենքի պահանջն է․ «Համայնքային ծառայության մասին» օրենքի համաձայն՝ յուրաքանչյուր տարի ծառայողական պարտականությունները պատշաճ և որակյալ կատարելու համար քաղաքապետարանի բոլոր աշխատակիցներին հատկացվում է միանվագ դրամական պարգևատրում` 1 ամսվա աշխատավարձի չափով: Բացառություն են կազմում այն աշխատակիցները, որոնց նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: