Պաշտոնական

USD BUY - 363.50-0.50 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 418.50+0.00 EUR SELL - 425.00+0.00
OIL:  BRENT - 88.82+1.93 WTI - 82.40+1.28
COMEX:  GOLD - 4373.90+1.37 SILVER - 64.99+0.18
COMEX:  PLATINUM - 1756.80+2.37
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.3-0.01 EUR/GBP - 1.1569+0.29
FOREX:  EUR/USD - 1.1569+0.29 GBP/USD - 1.353+0.28
STOCKS RUS:  RTSI - 796.02-5.13
STOCKS US: DOW JONES - 53732.41-0.20 NASDAQ - 26729.16-0.28
STOCKS US: S&P 500 - 7785.76-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 68713.80+0.59 TOPIX - 4197.20+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.85-1.10 SSEC - 3927.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10750.11-0.21 CAC40 - 8636.80-0.16
STOCKS EUR:  DAX - 26440.31+0.53
14/08/2026  CBA:  USD - 365.82-0.04 GBP - 494.92+1.37
14/08/2026  CBA:  EURO - 422.74+0.68
14/08/2026  CBA:  GOLD - 51433-636 SILVER - 763.96-15.32
​«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի անդրադարձը՝ ՀՀ Քննչական կոմիտեի հրապարակումներին
27/12/2018 14:38
Կիսվել

​«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի անդրադարձը՝ ՀՀ Քննչական կոմիտեի հրապարակումներին

Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեն պարբերաբար չճշտված տեղեկատվություն է տարածում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում անցնող ստուգումների վերաբերյալ: Քննչական մարմինների գործառույթների իրականացման տեսանկյունից նման գործողություններն անհասկանալի են: Նրանք միայն նեգատիվ զգացմունքային ֆոն են ձևավորում Հայաստանի հասարակության շրջանում և չեն կարող այլ խնդիրներ լուծել: Նման հրապարակումները թույլ են տալիս պնդել քննչական մարմինների կողմնակալության մասին: Ընդհանուր առմամբ գործընթացը չի նպաստում արդյունավետ համագործակցությանը:  

Իհարկե, մենք չենք կարող բացառել Ընկերության գործունեությանը վերաբերվող որոշ դիտարկումներ: Սակայն քննության նման սկզբունքներն ոչ կոռեկտ են և ՀԿԵ-ի գործունեության կողմնակալ գնահատականների հիմք են հանդիսանում: Ընկերությունում օգոստոսին սկսված ստուգումների անցկացման հիմք էր հանդիսացել այն, որ Հարավկովկասյան երկաթուղին, իբր, չի վճարել 20 հազ. դոլարի չափով հարկեր, այն պարագայում, որ այդ պահին հարկային հավելավճարների չափը ՀԿԵ-ի կողմից կազմում էր մոտ $1 մլն:  Երկաթուղու 10-ամյա աշխատանքի ընթացքում հարկային մարմինների կողմից ընկերությունում անցկացրած ստուգումների ընդհանուր տևողությունը կազմել է 3 տարի: 2018 թվականի արդյունքներով պետական բյուջե վճարվող հարկերի չափը գերազացելու է 4 մլրդ դրամ, այն դեպքում, երբ 2008 թվականին ծավալը կազմել էր մոտ 1,6 մլրդ դրամ: Այսպիսով, 10 տարվա ընթացքում Հարավկովկասյան երկաթուղու տարեկան հարկային վճարներն աճել են ավելի քան 2,5 անգամ: Որոշ մեկնաբանները, գնահատելով ընկերության 10-ամյա գործունեությունը, նույնիսկ չեն բարեհաճում ծանոթանալ Հայաստանի կառավարության 2006 թվականի հոկտեմբերին ընդունված № 1497-Ն որոշմանը, որտեղ ասվում է, որ 2006 թվականի դրությամբ երկաթուղու կողմից չստացված ներդրումների ծավալը կազմում է $250 մլն: Միևնույն ժամանակ ՀԿԵ-ի աշխատանքի ընթացքում անվտանգության մակարդակը բնորոշող տրանսպորտային պատահարների թիվը երկաթուղում նվազել է 6 անգամ, էներգամատակարարման տեխնիկական միջոցների խափանումը՝ 4 անգամ, երկաթուղային ավտոմատիկայի տեխնիկական միջոցների խափանումը՝ 10 անգամ։ Գնացքների միջին արագությունը 25 կմ/ժ-ից ավելացել է մինչև 60 կմ/ժ, իսկ որոշ տեղամասերում՝ մինչև 100 կմ/ժ, վերակառուցվել է 8 խոշոր կայարանային համալիր, աշխատանքի արտադրողականությունը ավելացել է 46%, միջին աշխատավարձը՝ 75%, ներդրվել են մինչ այդ Հայաստանում չoգտագործվող նոր տեխնոլոգիաներ՝ օրինակ, Ռուսական երկաթուղիների չափորոշիչներով կատարվող ջերմաքարշերի և էլեկտրաքարշերի վերանորոգում:

Միջոցառումների համալիրը թույլ է տվել էականորեն կրճատել վթարային իրավիճակների թիվը: Այսպես, եթե 2008 թվականին, երբ ՀԿԵ-ն նոր էր սկսում իր աշխատանքը Հայաստանում, երկաթուղում գրանցվել էր կազմակերպված գնացքների գծերից դուրս գալու 151 դեպք (այդ թվում 4 մարդատար), ապա 2017 թվականին արձանագրվել է միայն 1 նման դեպք, այն էլ ոչ երկաթուղայինների մեղքով:Աշխատանքներ են տարվում նաև շարժակազմի թարմացման ուղղությամբ: 2018 թվականին ընկերությունը գնել է երկու նոր էլեկտրագնացք՝ առաջինն արդեն շահագործվում է Երևան-Գյումրի երթուղում, իսկ երկրորդը հանձնվելու է 2019 թվականի սկզբին: Գնվել է նաև 40 նոր կիսավագոն. սա  Հայաստանի երկաթուղիներում ամենապահանջվող վագոնների տեսակներից է: Մեր ուշադրության կենտրոնում են ոչ միայն արտադրական գործընթացները, այլև սոցիալական ծրագրերը: 10 տարիների ընթացքում նման ծրագրերին ուղղվել է մոտ $700 հազ.: Առաջնորդվելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքներով՝ ընկերությունը պահպանում է աշխատողների կոլեկտիվը, այն դեպքում, երբ 2006 թվականին ընդունված նշված որոշման համաձայն 2011 թվականի դրությամբ աշխատողների թիվը պետք է զգալիորեն պակաս լիներ: Գնահատելով Հարավկովկասյան երկաթուղու աշխատանքը ոչ հեշտ 2018 թվականին՝ կարող եմ ասել, որ այն մենք հաջող ենք ավարտում. բոլոր արտադրական ցուցանիչները գերակատավվել են, այս պահին քննարկվում է տարվա արդյունքներով աշխատողների պարգևատրման հարցը: «ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

14/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.82
-0.04
Եվրո (EUR)
422.74
+0.68
Ռուբլի (RUR)
4.3644
+0.0006
Լարի (GEL)
139.91
+0.11
51433
-636
Արծաթ
763.96
-15.32