Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Ամանորյա տոներին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ուղևորափոխադրումների ծավալն ավելացել է 31%-ով
10/01/2019 11:07
Կիսվել

Ամանորյա տոներին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ուղևորափոխադրումների ծավալն ավելացել է 31%-ով

Ամանորյա և Սուրբ ծննդյան տոնական օրերին՝ 2018 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2019 թվականի հունվարի 7-ը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ փոխադրել է 11 հազար 320 ուղևոր, ինչը 31%-ով գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանահատվածի ցուցանիշը:

Միջազգային հաղորդակցությունում՝ Երևան-Թբիլիսի-Երևան գնացքով, փոխադրվել է 1 093 ուղևոր (աճը՝ 42%), իսկ տեղական հաղորդակցությունում՝ 9 519 ուղևոր (աճը՝ 21%):

Երևան-Գյումրի-Երևան երթուղում գործող նոր էքսպրես էլեկտրագնացքով մեկնել է 708 ուղևոր:

Երկաթուղու ուղևորների թվի աճը նկատվում է հանրապետությունում ընդհանուր ուղևորափոխադրումների ծավալի անկման ֆոնին, ինչը վկայում է Հարավկովկասյան երկաթուղու հանդեպ վստահության մակարդակի բարձրացման մասին: 

Օրինակ, եթե 2018 թվականի հունվար-նոյեմբերին ավտոտրանսպորտի ուղևորահոսքի անկումը կազմել էր 9,4%, ապա երկաթուղում արձանագրվել է աճ 5,3%-ով: 

Հարավկովկասյան երկաթուղու ուղևորափոխադրումների ոլորտում դրական դինամիկան նկատվում է 2015 թվականից:

 Միևնույն ժամանակ ավելանում է նաև ուղևորատար գնացքների արտադրողականությունն ու արդյունավետությունը: Օրերատիվ տվյալների համաձայն, 2018 թվականին ՀԿԵ-ի ուղևորափոխադրումներն աճել են 5%-ով, փոխադրվել է 385 հազար ուղևոր, որից 64 հազարը՝ միջազգային հաղորդակցությունում: Երևան-Բաթումի-Երևան երթուղով փոխադրվել է ավելի քան 53 հազար ուղևոր, ինչը վերջին 10 տարիների ռեկորդային ցուցանիշ է:

Նույնպես ռեկորդային 203 հազար ուղևոր տեղափոխվել է նաև Երևան-Գյումրի-Երևան երթուղով:

Գնացքների արագությունների ավելացման (ուղևորության տևողությունը կազմում է 2 ժամ 10 րոպե) և գների մատչելիության (2500 դրամ) շնորհիվ 2018 թվականի մարտից շահագործվող Երևան-Գյումրի-Երևան էքսպրեսը մեծ պահանջարկ է վայելում քաղաքացիների շրջանում: Էքսպրեսի ուղևորների թիվը կազմել է 14 հազար:

Մոտակա ամիսներին ՀԿԵ-ն կստանա երկրորդ նոր էլեկտրագնացք, ինչի շնորհիվ ավելանալու է հանրապետության երկու գլխավոր քաղաքների միջև կատարվող չվերթների հաճախականությունը:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01