Նուբարաշենում 20 հա տարածքի վրա նոր անտառ-պուրակ կստեղծվի
Երևանի քաղաքապետարանը համայնք-մասնավոր հատված համագործակցության շրջանակում նախատեսում է ավելի քան 20 հա տարածքի վրա հիմնել նոր անտառ-պուրակ:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը նշեց, որ անտառ-պուրակի ստեղծման աշխատանքները կսկսվեն այս տարի:
«Նախաձեռնող խմբի հետ արդեն աշխատում ենք: Այդ հատվածը Նուբարաշենի աղբավայրի հարևանությամբ է: Այն «Հայանտառ»-ի տարածքին հարող հատված է, որտեղ ոռոգման ջրի հասանելիություն կա: Կլինի ոռոգման կաթիլային նոր ցանց, կտնկվեն բարձրարժեք և բազմամյա ծառեր: Հետագայում, երբ Նուբարաշենի աղբավայրը կծածկվի, այդ անտառային տարածքը կշարունակվի նաև այդ հատվածում»,-ասաց Խաչիկ Հակոբյանը: