Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
Երևանի քաղաքապետարան. Խրախուսվելու է պատշգամբների կանաչապատումը
15/01/2019 17:49
Կիսվել

Երևանի քաղաքապետարան. Խրախուսվելու է պատշգամբների կանաչապատումը

Երևանի քաղաքապետարանը 2019 թվականի կանաչապատման ծրագրով նախատեսում է աշխատանքներ իրականացնել բնապահպանական առումով քաղաքացիների կրթական մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Կարեն Անտաշյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ որքան էլ քաղաքապետարանը, համայնքները ջանքեր, ֆինանսական միջոցներ ներդնեն, միևնույն է, արդյունքը ցանկալի չի լինի, եթե հանրությունը համապատասխան չարձագանքի: 

«Արդյո՞ք համայնքի բնակիչները պատրաստ են նույն հոգատարությամբ արձագանքել քաղաքում իրականացվող կանաչապատման աշխատանքներին: Այստեղ շատ կարևոր է կրթական բաղադրիչը, որը իրականացվելու է երկու մասով: Նախ` կիրականացվի մասնագետների վերապատրաստում: Տարիներ շարունակ բողոքել ենք սխալ արվող էտից, որի արդյունքում ծառերն ավելի շատ վնասվում էին, դատապարտվում չորանալուն: Հիմա կունենանք վերապատրաստված աշխատողներ»,-ասաց Կարեն Անտաշյանը:

Հաջորդ կրթական գործառույթն իրականացվելու է դպրոցներում: Կրթական հաստատությունները կձևավորեն ուսումնական պարտեզներ, որտեղ սաները իրենց ուսումնական ծրագրի շրջանակում պարտավորված կլինեն զբաղվել բույսերի, ծառերի խնամքով:

«Մենք կարևորում ենք պատշգամբների կանաչապատումը, և այդ գործընթացը խրախուսելը: Անշուք շինությունը գեղեցիկ տեսք կարող է ունենալ կանաչապատման միջոցով: Հասարակության հետ աշխատանք կկատարվի, ոչ միայն գիտելիքներ կփոխանցեք, այլև կտրամադրենք տնկիներ: Նախատեսվում է անցկացնել լավագույն կանաչապատ պատշգամբ մրցույթ»,-ասաց նա:

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21