Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 363.50+1.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 101.59+0.88 WTI - 90.21+0.51
COMEX:  GOLD - 4140.10+0.28 SILVER - 60.88+0.02
COMEX:  PLATINUM - 1706.20-0.74
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.35+0.25 EUR/GBP - 1.1238+0.18
FOREX:  EUR/USD - 1.1238+0.18 GBP/USD - 1.3251+0.26
STOCKS RUS:  RTSI - 858.70-0.43
STOCKS US: DOW JONES - 51521.28+0.49 NASDAQ - 27599.89+0.45
STOCKS US: S&P 500 - 7818.93+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 70035.71-0.92 TOPIX - 4154.11-0.70
STOCKS CHINA:  HANG SENG - 24130.50-0.62 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10541.69+0.42 CAC40 - 7865.07+0.40
STOCKS EUR:  DAX - 25449.19+0.77
07/10/2026  CBA:  USD - 362.32+0.18 GBP - 478.84-0.85
07/10/2026  CBA:  EURO - 405.44-1.75
07/10/2026  CBA:  GOLD - 48417+195 SILVER - 710.58-9.14
Մանե Թանդիլյան. ԿԲ հաշվետվողականությունը պետք է բարձրացվի տարբեր մեխանիզմների միջոցով
18/01/2019 11:37
Կիսվել

Մանե Թանդիլյան. ԿԲ հաշվետվողականությունը պետք է բարձրացվի տարբեր մեխանիզմների միջոցով

ՀՀ ազգային ժողովին Կենտրոնական բանկի հաշվետվողականությունը պետք է բարձրանա տարբեր մեխանիզմների միջոցով: Դրա համար ԱԺ-ն ունի լիազորություններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` խորհրդարանի հերթական նիստում նման տեսակետ հայտնեց Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի` «Լուսավոր Հայաստան» խմբակցության թեկնածու Մանե Թանդիլյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց` արդյոք Թանդիլյանը ԿԲ-ի նկատմամբ վերահսկողության մեխանիզմների անհրաժեշտություն տեսնում է:

Թանդիլյանը նշեց, որ Կենտրոնական բանկին տրված են սահմանադրական մի շարք լիազորություններ, օրինակ` գնաճի զսպման: «Այն անկախություն ունեցող կառույց է, որը շատ լավ է: Սակայն միևնույն ժամանակ պետք է հասկանանք, որ նրա վարած ֆինանսավարկային քաղաքականությունը բերում է լրջագույն հետևանքների, և, հետևաբար Ազգային ժողովը պետք է և ունի լիազորություն` աշխատելու ԿԲ-ի նկատմամբ վերահսկողական մեխանիզմներ օգտագործելու համար: Ես կարծում եմ, որ ԱԺ-ն Կենտրոնական բանկի հաշվետվողականությունն պետք է բարձրացվի տարբեր մեխանիզմների միջոցով: Այդ թվում այն պետք է արվի նաև ֆինանսավարկային հարցերով հանձնաժողովում ավելի հաճախ քննարկման, խնդիրների բարձրացման միջոցով»,-ասաց Թանդիլյանն ու հավելեց` այս առումով ԱԺ-ն ունի այդ լիազորությունները:

Թանդիլյանը նշեց, որ  այս առումով կարող են նաև բարձրացված խնդիրների համար Ազգային ժողով հրավիրել համապատասխան մարմինների: Նա շեշտեց` ճիշտ է և պետք է, որ Կենտրոնական բանկն ունենա անկախություն, սակայն միևնույն ժամանակ այն պետք է լինի հաշվետու Ազգային ժողովին, ինչը նշանակում է հաշվետու լինել հանրությանը: Հանձնաժողովի նախագահի թեկնածուն կարևորեց, որ կարողանան ԿԲ-ի լիազորություններն օգտագործել ի նպաստ մեր երկրի տնտեսական և ֆինանսական համակարգի:

ՀՀ ազգային ժողովը հունվարի 18-ի հերթական նիստում շարունակում է տասնմեկ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկումը: ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը: Նախորդ օրերին խորհրդարանն ընտրել է ԱԺ նախագահ` «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանին, նրա երեք տեղակալներ` նույն խմբակցությունից Լենա Նազարյանին ու Ալեն Սիմոնյանին: Իսկ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում ընտրվել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: ԱԺ-ն ընդունել է նաև տասնմեկ մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին որոշման նախագիծը:

07/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.32
+0.18
Եվրո (EUR)
405.44
-1.75
Ռուբլի (RUR)
4.2481
+0.0071
Լարի (GEL)
139.35
+0.12
48417
+195
Արծաթ
710.58
-9.14